2012 թվականի մայիսի 6-ին`ժամը 10.50-ի սահմաններում Նորք-Մարաշի թիվ 157 դպրոցում գտնվող 10/06 ընտրատեղամասում քաղաքացիական պարտքը կատարեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Մեջբերում եմ. «Վաղը կարթնանանք բոլորովին նոր Հայաստանում: Ժողովուրդն է տեր կանգնելու ձայներին, եւ մենք միասին ենք, սա մեր հայրնեինքն է եւ վաղը մեր երկրում ենք արթանալու»:
Արթնացա՞նք մեր երկրում:Ո՞րն է Ձեր պատկերացրած «մեր» երկիրը:
Անկախ նախագահից և նախագահի թեկնածուներից, երկիրը ՄԵՐՆ Է:Երկրի նախագահն էլ է մերը:Ընդդիմությունն էլ է մերը:Մի' մոռացեք մի շատ կարևոր բան, կարևոր չէ լինել իշխանական կամ հակաիշխանական:Կարևորը` գործունեություն ծավալել ոչ թե պաշտոնի, այլ ժողովրդի համար:Այդ դեպքում, նույնիսկ առանց բոլորին ձեռքով բարևելու, կհասնեք Ձեր նպատակներին:
Այս տարի կարթնանանք (պարոն Հովհաննիսյանի ասած) «մեր» երկրում փետրվարի 29-ին:Ափսոս, որ փետրվարը 29-ը չունի: