Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Բանավեճի պահանջ

20:59, կիրակի, 27 հունվարի, 2013 թ.
Բանավեճի պահանջ
     Նկատել եմ, որ շատերն են ցանկանում տեսնել հրապարակային բանավեճ նախագահի թեկնածուների միջև:Ես նույնպես պատկանում եմ ցանկացողների թվին:Ինչո՞ւ պետք է նախագահի թեկնածուներից մեկը հրաժարվի բանավիճելուց:Ի՞նչ է, լեզվամտածողական կարողությունները չեն բավականացնում:Ես այդպես չեմ կարծում:Իրենց ճառերում այնպիսի հուսադրող բառեր են հնչեցնում, ասես հենց ընտրությունից հետո պետք է բոլորիս կյանքը 360 աստիճանով փոխվի:
     Շատ լավ:Հավատացինք:Բայց հո չե՞նք կարող բոլորիդ հավատալ:Այդ դեպքում` ինչպե՞ս որոշենք ում ընտրել:Ահա սա է բանավեճ տեսնելու ցանկության պատճառը:
     Ինձ մնում է մի հետևություն և կոչ անել:Այն թեկնածուն, որ ինչ-ինչ պատճառներով կհրաժարվի բանավեճից, չի կարող լինել մեր ազգի առաջնորդը:Կոչ եմ անում բոլոր ընտրողներին`չընտրել նման թեկնածուի:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4585 | 4 | 0
Facebook