Արվարձանների վրա իջնում էր թանձր մառախուղ, իսկ սիրտ պատած մշուշը կամաց-կամաց անէանում էր երկինքն ի վեր…
Լուսացող մայրամուտի առաջին առկայծումները հիշեցնում էին նոր օրվա սկզբի մասին. օր, որը լի էր լինելու անսպասելի ու շրջադարձային անակնկալներով:
Սակայն դեռ լռություն էր... լռություն, որի մեջ լսվում էին անձայն խոսակցությունների արձագանքները: Իրարից տարբեր, ոչինչ չասող ու բազմաբովանդակ պատկերների հաջորդորդական փոփոխությունները բազմապատկում էին առանց այդ էլ դժվար օրվա հոգնությունը:
Սպասումը բազմապատկում էր րոպեների տևողությունն ու դանդաղեցնում շնչառության հազիվ լսելի հոգոցները:
Նորածին լուսնի ժպտացող շողերի պես դու ներս խուժեցիր իմ պատուհանից ներս ու պայծառացրեցիր կիսալույս գիշերս:
...հեռացնող լուսաբացով սկսվեց նոր առօրյան, իսկ դատարկ ներկայությունդ եկավ լրացնելու չսպասված անակնկալների շարքի քո դատարկ տեղը:
Քեզանից հետո մնացող քաղցր թմրության 100.000 վայրկյանների ամեն մի զարկի արձագանքը կամաց-կամաց վերացնում էր անէացող մշուշից հետո մնացած ջրի ծանր կաթիլները...