Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ-ՇԱԼԿԵ 04 ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է: ՌԵԱԼԻ ՆՈՐ ՌԵԿՈՐԴԸ

Lilit MkrtchYan
Հեղինակ`
Lilit MkrtchYan
20:45, երեքշաբթի, 10 մարտի, 2015 թ.
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ-ՇԱԼԿԵ 04 ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է: ՌԵԱԼԻ ՆՈՐ ՌԵԿՈՐԴԸ
     Այսօր Երևանի ժամանակով ժամը 23: 45-ից Ռեալն ու Շալկեն կրկին կմրցեն փլեյ-օֆֆից դուրս գալու համար: Սեփական դաշտում հանդես եկող Ռեալը բուքմեյքերների նախապատվությամբ համարվում է հանդիպման ֆավորիտ: Հետևյալ գործակիցներով` Ռեալ/հաղթանակ - 1.22/ոչ ոքի - 7.00/Շալկե/հաղթանակ -15.00:
     Հայտավորված Ռեալի կազմը`
    
    
Դարպասապահներ՝ Կասիլյաս, Նավաս, Պաչեկո

Պաշտպաններ՝ Պեպե, Վարան, Մարսելո, Կարվախալ, Արբելոա, Նաչո, Կոենտրաո

Կիսապաշտպաններ՝ Կրոս, Բեյլ, Իսկո, Իլյարամենդի, Լուկաս Սիլվա, Լուկա Մոդրիչ, Խեդիրա

Հարձակվողներ՝ Ռոնալդու, Բենզեմա, Խեսե և Չիչարիտո
     Հանդիպման գլխավոր մրցավարն է Դամիր Սկոմինան:
    


     Նախախաղային ասուլիսից առաջ Անչելոտին ասել է
    
- Չեմ կարծում, որ Կրոսը հոգնել է: Նա հանգստի կարիք չունի: Էդեգորին չեմ հայտավորելու խաղին: Նա տաղանդ է, բայց վաղը չի խաղա: Մոդրիչի վերադարձը շատ լավ նորություն է թիմի համար: Պլանավորում եմ տրամադրել Լուկային մոտ 30 րոպե երկրորդ խաղակեսում: Ռոնալդուն, Բենզեման ու Բեյլը մնում են մեկնարկային կազմում»:
    


    
Մադրիդի Ռեալը այսօր եթե հաղթի Շալկեին, ապա կգերազանցի 2013-ին Բավարիայի սահմանած ռեկորդիը: Ռեալը Անչելոտիի գլխավորությամբ ՉԼ-ի վերջին 10 հանդիպումներում հաղթել է մրցակիցներին:
    

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4066 | 0 | 0
Facebook