Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

10 վնասակար հավելված Android-ի համար, որոնցից պետք է խուսափել

Մհեր Մկրտչյան
16:59, երկուշաբթի, 02 փետրվարի, 2015 թ.
10 վնասակար հավելված Android-ի համար, որոնցից պետք է խուսափել

Android օպերացիոն համակարգի համար կան և անընդհատ ստեղծվում են բազմաթիվ հավելվածներ: Սակայն դրանցից ոչ բոլորն են անվնաս: Եկեք տեսնենք թե որ հավելվածներն են վնասակար Android-ի համար.

1. Մարտկոցային կարգավորիչներ

Որպես օրենք, այս հավելվածները ջնջում են batterystats.bin ֆայլը համակարգային թղթապանակից, որից հետո Android-ը կրկին ստուգում է մարտկոցի տարողունակությունը և ավելացնում այդ ֆայլը: Այդ ֆայլը հնարավոր է ձեռքով էլ ջնջել (չնայած պխետք չէ չարաշահել): Իսկ այդ հավելվածների մնացած գործողությունները միայն վնասում են համակարգը:

2. Դեֆրագմենտատորներ

Դեֆրագմենտացիայի կարիք ունեն միայն համակարգիչների վրա տեղադրված մագնիսական կոշտ սկավառակները: Իսկ պինդ կրիչներն ու օպերացիոն հիշողությունը չի կարելի դեֆրագմենտացնել, քանի որ կրճատում են սարքի ժամկետը: Այնպես որ այս հավելվածներից ոչ մի օգուտ չկա՝ մանավանդ որ Android-ը ինքն իրենով շատ հաջող կարողանում է դասավորել ֆայլերը:

3. Օպերացիոն հիշողության (RAM) մաքրիչներ

Օպերացիոն հիշողության ծանրաբեռնվածությունը չի ազդում Android-ի արագության վրա, ինչպես դա տեղի է ունենում Windows-ում: Եթե RAM-ի վրա տեղ չկա, ապա համակարգը ինքնուրույն մաքրում է որևէ հավելվածի ծանրաբեռնվածությունը:

4. Հակավիրուսային հավելվածներ

Android-ում վիրուսներ չկան: Հնչում է ոչ իրական, սակայն դա այդպես է: Google Play-ում արդեն իսկ ներդրված է հակավիրուսային ծրագիր, որն ավտոմատ կերպով ստուգում է բոլոր հավելվածներն ու խաղերը: Իսկ եթե դուք բեռնում եք հավելվածներ բացի Google Play-ից նաև այլ կայքերից, ապա օգտագործեք հայտնի արտադրողների հավելվածները (AVG, Avast, Avira, Kaspersky, McAfee, Symantec):

5. Թափահարումից մարտկոցի լիցքավորող հավելվածներ

Չկա այնպիսի հավելված, որն իրականում կարողանա լիւցքավորել մարտկոցը հեռախոսի կամ պլանշետի թափահարումից: Այպես որ առանց վարանելու ջնջեք այդպիսի հավելվածները ձեր սարքերից

Աղբյուրը` Mediamag.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
2
Չհավանել
0
6735 | 0 | 0
Facebook