Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մաշկի վրա առաջացող թարախաբշտերը վերացնելու տնային եղանակներ.

Մհեր Մկրտչյան
12:52, երկուշաբթի, 14 դեկտեմբերի, 2015 թ.
Մաշկի վրա առաջացող թարախաբշտերը վերացնելու տնային եղանակներ.

Մաշկի վրա առաջացող նշանները, որ կոչվում են թարախաբշտեր, վտանգավոր չեն, կարող են ի հայտ գալ մարմնի տարբեր մասերում` ձեռքերին, ոտքերին, պարանոցին, կոպերին:

Ինչպես գրում է healthy food team-ը` դրանք բնորոշեն ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց և կարող են բուժվել տնային դեղամիջոցներով: Դրանց առաջանում են մաշկի հաստ շերտերում կոլագենի և արյունատար անոթների կուտակման հետևանքով: Պարբերականը ներկայացրել է թարախաբշտերից ազատվելու տարբեր եղանակներ:

1. Թեյի ծառի յուղ: Այն բավականին արդյունավետ է տան պայմաններում օգտագործման համար: Պետք է բամբակը ջրով թրջել, ապա 2-3 կաթիլ յուղ կաթացնել բամբակի վրա և դրանով մեղմորեն տրորել մաշկը` շրջանաձև շարժումներով: Մեկ շաբաթ շարունակ օրը երկու անգամ կրկնելու դեպքում դրանք կվերանան:

2. Խնձորի սիդր: Այն հատկապես օգտակար է պարանոցի հատվածի համար: Բամբակով սիդրը պետք է քսել մաշկի վրա: Բուժումը շարունակել մեկ ամիս, մինչև որ թարախը դուրս գա:

3. Սոխի հյութ: Սոխը կտրելուց հետո կարելի է դնել աղով լի ամանի մեջ և թողնել ամբողջ գիշեր: Առավոտյան հյութաքամել և օգտագործել հյութը քնելուց առաջ, ամեն օր: Շարունակել 10-12 օր:

4. Գերչակ ի յուղ և կերակրի սոդա, որոնցից պետք է խիտ խառնուրդ ստանալ և քսել այն մաշկի վրա, կարելի է թողնել ամբողջ գիշեր, իսկ առավոտյան լվանալ տաք ջրով: Բուժումը 10 օր է տևում:

5. Սխտոր: Անհրաժեշտ է օրական 2 անգամ սխտորը դնել մաշկին, բայց ամեն անգամ պետք է նոր սխտոր օգտագործել:

6. Հալվե, որի հյութը պետք է քսել մաշկին մեղմ մերսող շարժումներով: Արդյունքը կերևա մի քանի օրից:

7. Կիտրոնի հյութ: Անհրաժեշտ է բամբակը թրջել կիտրոնի հյութով և քսել մաշկին: Անհրաժեշտ է կրկնել ամեն օր մինչև որ թարախաբշուտն անհետանա:

8. Բանանի կեղև, որի ներսի կողմով պետք է մերսել մաշկը, ապա դնել մաշկի վրա, կապել և թողնել ամբողջ գիշեր: Պետք է այս գործընթացը կրկնել մինչև անհետանա:

9. Կարտոֆիլ: Նույն կերպ կարելի է կապել նաև կարտոֆիլի կտորը, և այն կչորացնի թարախաբուշտը մի քանի օրից:

10. Խատուտիկի արմատ: Անհրաժեշտ է արմատից հյութ պատրաստել և քսել մաշկի վրա:

Աղբյուրը` ՄերիՍարյան
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
6831 | 0 | 0
Facebook