Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Երուսաղեմի Ժառանգավորաց Վարժարանի ցավակցանքը Ավետիսյանների ընտանիքին։

00:37, երեքշաբթի, 20 հունվարի, 2015 թ.
Երուսաղեմի Ժառանգավորաց Վարժարանի ցավակցանքը Ավետիսյանների ընտանիքին։

Երուսաղեմի Ժառանգավորաց Վարժարանն ի գլուխս տեսուչ Տ. Թեոդորոս վարդապետ Զաքարյանի, իր ցավակցությունն է հայտնում ինչպես Գյումրի քաղաքի բնակիչներին, այնպես էլ համայն հայությանը, տեղի ունեցած անդառնալի ողբերգության համար: Այսօրվա բոթը ավելացրեց մեր սրտերում արդեն իսկ տիրող կսկիծը և այս տոնական օրերը համակցեց սև իրականության համադրությամբ: Հունվարի 17-ին Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց Մայր Տաճարում կատարվեց հոգեհանգստյան պաշտոն Ավետիսյանների ընտանիքի համար և աղոթք բարձրացվեց առ Աստված նրանց հոգիների հանգստության համար:
    
     Աղաչում և խնդրում ենք Քեզանից, ո՛վ բազմագութ Աստված,
     մեր ազգի հին ու նոր ամբողջ հավատքով ու հույսով ի Քեզ ննջածների, նաև նորոք հանգուցյալ Սերյոժա Ավետիսյանի համար:
     Հիշի՛ր Քո ողորմությամբ Գալստյանդ մեծ Օրը,
     թողություն շնորհիր նրանց բոլոր մեղքերին և սխալներին,
     և դասի՛ր սրբերիդ հետ Քո աջակողմյան դասում,
     և Քեզ փառք հավիտյանս հավիտենից: Ամեն:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
2515 | 0 | 0
Facebook