Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Բացահայտված է Լենինի ծագման մասին ջանադրաբար թաքցված գաղտնիքը

12:15, երկուշաբթի, 19 հունվարի, 2015 թ.
Բացահայտված է Լենինի ծագման մասին ջանադրաբար թաքցված գաղտնիքը

Հոկտեմբերյան հեղափոխության ոգեշնչողի ծագման թեման ԽՍՀՄ-ում ջանադրաբար կոծկվել է, այն պետական գաղտնիքի նման մի բան է համարվել:


     Լենինի նախնիները հրեաներ են եղել: Խորհրդային ղեկավարները դա թաքցրել են` վախենալով, թե այդ տեղեկատվությունից կարող էին օգտվել հակասեմիտները: Վերջերս լույս է տեսել ամերիկացի պատմաբան Յոհան Պետրովսկի-Շտերնի` «Լենինի հրեական հարցը» գիրքը, որում ասվում է, թե Լենինի պապի հայրը՝ Մոշկո Բլանկը, հրեա է եղել: Գերմանական «Sueddeutsche Zeitung» թերթն այդ գրքի վերաբերյալ գրախոսություն է հրապարակել՝ նշելով, թե իրականում Լենինի մեջ հրեությունն այնքան քիչ է, որ նրան նույնիսկ կմերժեին Իսրայել հայրենադարձվել: Նրա պապի հայրը` Բլանկը, ծեր հասակում մկրտվել է, իսկ պապը՝ Իսրայելը, կնքվել է ծննդից անմիջապես հետո և հետագայում ամուսնացել է շվեդական արմատներ ունեցող գերմանուհու՝ Աննա Գրոսչոպի հետ:

Պետրովսկի-Շտերնն իր գրքում պատմում է այն մասին, որ Լենինը նույնիսկ գլխի չի ընկել, որ իր նախնիների մեջ զտարյուն հրեա կա. նրա գլխավորած կուսակցությունում անպարկեշտություն է համարվել ազգային պատկանելություն մասին խոսելը, որովհետև մարդիկ այդ կուսակցությանն անդամագրվում էին, կոպիտ ասած, «հեղափոխական» ազգությամբ: Իմիջիայլոց, «Sueddeutsche Zeitung» -ի գրախոսականում նշվում է, թե Լենինը կարող էր լինել իռլանդացի, իտալացի, սակայն դա ոչ մի ազդեցություն չէր ունենա համաշխարհային պատմության ընթացքի վրա: Բայց դա կարող է ինչ-որ բան նշանակել «հրեական դավադրության» տեսության կողմնակիցների համար: .
Աղբյուրը` http://live-smi.ru/
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
13722 | 1 | 0
Facebook