Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Բրիտանիայում ի հայտ է եկել նոր օրինական մասնագիտություն՝ սեքս մարզիչ

Aid Mkrtchyan
Հեղինակ`
Aid Mkrtchyan
20:30, հինգշաբթի, 17 հունվարի, 2013 թ.
Բրիտանիայում ի հայտ է եկել նոր օրինական մասնագիտություն՝ սեքս մարզիչ

Բրիտանիայում ի հայտ է եկել նոր օրինական մասնագիտություն՝ սեքս մարզիչ։ Վեստի.ռուն, հղում անելով Independent-ին, հաղորդում է, որ իրենց այդպես կոչող մարդիկ ձեռք են բերել աշխատանքի անցնելու պաշտոնական թույլտվություն։ Նրանք սեռաբաններից ու հոգեթերապեւտներից տարբերվում են, քանի որ գործնականում կարող են ցույց տալ այս կամ այն ինտիմ խնդրի լուծումը։ «Սեքս-թրենինգի» սենասները կարող են տեղի ունենալ անմիջապես ննջասենյակում։

Գործող սեքս մարզիչ Սառա Մորիսոնը պնդում է, որ նման մոտեցման դեպքում հաճախորդին հաջողվում է ավելի շատ հաճույք ստանալ։ Դրանից բացի, նա սովորում է զուգընկերոջ հետ առանձնանալիս չամաչել սեփական մերկությունից։

«Որպես կանոն, ամեն ինչ սկսվում է խոսակցությունից, ապա, եթե հաճախորդը կցանկանա, ես պատրաստ եմ անցնել դերային խաղերի, էրոտիկ մերսման, շոյելու եւ ազդեցության մարմնական այլ մեթոդների», - ասում է նա։

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
5955 | 0 | 0
Facebook