Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Քրիստինե Պեպելյանը տարեվերջյան շնորհակալություններով....

15:40, հինգշաբթի, 10 հունվարի, 2013 թ.
Քրիստինե Պեպելյանը տարեվերջյան շնորհակալություններով....
     Դեկտեմբերի 25-ին Բաղրամյան 53 հասցեում գտնվող «Օսկար» ձայնասկավառակների խանութ սրահում երգչուհի Քրիստինե Պեպելյանը հայտնեց իր շնորհակալությունները իր ընկերներին, երկրպագուներին ու հավատացողներին: Տեղի էր ունենում Քրիստինե Պեպելյանի նոր « Շնորհակալ եմ» ձայնասկավառակի շնորհանդեսը: Երկար սպասված ու հաճելի անակնկալ նրա երկրպագուների համար: Ձայնասկավառակում ընդգրկված են 12 երգեր, որոնցից արդեն լսված են 5-ը: Երգերը գրված են տարբեր հեղինակների կողմից` Ռիչարդ Մադլենյան, Մանե հակոբյան, Սերգեյ Կարինյան, Րաֆֆի Ալթունյան, Անուշ Ալեքսանյան, Արման Սարգսյան և այլք: Ձայնասկավառակում ընդգրկված է Հայկոյի « Ես ապրում եմ» երգը, որը Քրիստինեն մեծ սիրով կատարել է և ընդգրկել իր ձայնասկավառակի մեջ: Երգչուհու համար տարին հագեցած ու բեղմնավոր էր ` 2 զուգերգ` Արման Հովհաննիսյանի և Թաթա Սիմոնյանի հետ, 4 տեսահոլովակ և մեկ մենահամերգ: Բայց այսքանով հանդեձ երգչուհու համար կիստա մնացաց գործերել կան, որոնք նա տեղափոխել է 2013 թվական: Քրիստինե Պեպելյանի նոր ձայնասկավառակը կվաճառվի ոչ միայն Հայաստանում, այլ նաև ԱՄՆ-ում, որտեղ նա կմասնակցի հավաքական մի համերգի:
     «Շնորհակալ եմ» ձայնասկավառակի շնորհանդեսի կեսին երգչուհու համար անակնկալ մատուցեց նրա հավատարիմ երկրպագուհիներից մեկը: Անի Մուրադյանը նախապես ասել էր, որ աշխատանքի է լինելու ու չի կարողանա գալ: Բայց շուտով հայտնվեց նա մեծ պարող ճուտիկի հետ միասին, իսկ Քրիստինեն տեսնելով Անիին ասաց. « Դե ես կզարմանայի, որ դու չգայիր»: Այստեղ էին նաև հայկական շոու-բիզնեսի շատ սիրված մարդիկ` Ավետ Բարսեղյանը, Անահիտ Շահբազյանը, Անդրեն, R.P.-ին, Հերմինե Ստեփանյանը, Վիկա Մարտիրոսյանը, Արամ Նիկոլյանը, երգի պետական թատրոնում Քրիստինեին դասավանդած Նատալի Քարամյանը և այլք:
    
    
Նատալի Քարամյան և Քրիստինե Պեպելյան
Նատալի Քարամյան և Քրիստինե Պեպելյան
Երգչուհու երկրպագուհի Անի Մուրադյանը
Երգչուհու երկրպագուհի Անի Մուրադյանը
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4706 | 0 | 0
Facebook