Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Նոր հայկական իրականություն...

15:47, հինգշաբթի, 10 հունվարի, 2013 թ.
Նոր հայկական իրականություն...
     Ֆիլմեր բաց երկնքի տակ.... Երևանի քաղաքապետարանը և Կովկասյան Լուսանկարչական ասոցիացիան ներկայացնում են « Կինոպուրակ» նոր նախագիծը: Հայկական իրականության մեջ առաջին անգամ ֆիլմերի դիտում բաց երկնքի տակ: Կինոպուրակի մեկնարկը տրվեց հուլիսի 28-ին Երևանի Մանկական այգում: 6 մետրանոց էկրանին համաշխարհային կինեմատոգրաֆիայի բոլոր ժամանակների փառք վայելող ֆիլմերից մեկն էր` «Ջազում միայն կանայք են»: Հավաքված կինոսերները համակ ուշադրությամբ հետևում էին ֆիլմին, նույնիսկ նրանք` ովքեր մի քանի անգամ արդեն դիտել էին ֆիլմը, մեծ ուշադրությամբ էին հետևում: Նրանց խոսքերով մարդաշատ ու բացօթյա վայրում ֆիլմ դիտելու հաճույքը ոչ մի կերպ չի համեմատվի կինոթատրոնում ստացաց հաճույքի հետ: Այնուհետև սեպտեմբերի 22-ին ցուցադրվեց 2001 թվականին նկարահանված«Ամելի» ֆրանսիական ֆիլմը` Օդրի Տոտուի մասնակցությամբ: Սեպտեմբերի 23-ին կինոքննադատների շրջանում մեծ աղմուկ հանած ֆրանսիական « 1+1 » ֆիլմը: Իսկ ահա սեպտեմբերի 28-ին և 29-ին Կինոպուրակի շրջանակներում կարող եք դիտել « Սանձարձակ կնոջ սանձահարումը» և « Սան Յանուարի օպերացիան» իտալական ֆիլմերը: Կինոպուրակ ծրագիրը նոր մշակույթ է ձևավորում հայկական իրականության մեջ: Երիտասարդները և ինչու չէ նաև տարեց մարդիկ հնարավորություն ունեն իրենց ժամանցը դարձնել ավելի օգտակար ու արդյունավետ: Տանը նստելու ու ժամերով իրար ետևից միանման սցենարներով նկարահանված սերիալներ դիտելու փոխարեն կարելի է տանից դուրս գալ ու բնության գրկում վայելել հետաքրքիր, դաստիարակող և իրարից տարբեր ֆիլմեր:
Նախագծի կազմակերպիչներից` Նարեկ Արշակյան
Նախագծի կազմակերպիչներից` Նարեկ Արշակյան
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5267 | 0 | 0
Facebook