Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ուզում եմ, որ երջանիկ լինես....

Лил
Հեղինակ`
Лил
21:27, երեքշաբթի, 01 հունվարի, 2013 թ.
Ուզում եմ, որ երջանիկ լինես....
     Ես քեզ չեմ սիրում, հեռանում եմ քեզնից, ասաց տղան ու հեռացավ:
     _ Գիտես?....
     _ Ինչը???, _ շրջվելով ասաց տղան:
     _ Մի օր դու կցանկանաս վերադարձնել ինձ և մեր անցյալը, բայց ես չեմ ցանկանա... այդ ժամանակ էլ դու կհասկանաս, թե ես հիմա ինչ վիճակում եմ քո բառերից:
     _ Ես չեմ վերադառնա, _ ասաց տղան ու հեռացավ: Անցավ 7 տարի... տղան աղջկան չէր մոռացել... Տղան գալիս է ու թակում աղջկա տան դուռը...
     _Ում եք ուզում, _ դուռը բացելով` ասում է մի փոքրիկ տղա:
     _ Փոքրի'կ, Սոնան այստեղ է ապրում?_ հարցրեց տղան:
     _ Մաաաաա'մ, քեզ մոտ են եկել, _ բացականչեց փոքրիկը:
     _ Դուք ինչ-որ բան եք ցանկանում?, _ մոտենալով դռանը` ասաց աղջիկը:
     _ Ո'չ, ես շփոթել էի բնակարանները, _ թեթև ժպտալով ասաց տղան ու շրջվեց, որ հեռանա:
     _ Ժակ, դու ես??? Տղան շրջվեց...
     _ Իսկ դու չէիր հավատում, երբ ես քեզ այն ժամանակ ասացի, _ հիշելով անցյալում ասած իր խոսքերը` ասաց աղջիկը: Տղան լռում էր ու թեթև ժպտում...
     _ Ներս կանցնես?, _ հարցրեց աղջիկը:
     _ Ո'չ, ների'ր, չեմ գա, _ ասաց տղան:
     _ Լա'վ, _ ասաց աղջիկը ու փակեց դուռը: Տղան բարձրացավ ամենավերջին հարկը, գրեց մի նամակ ու ցատկեց...
     ԼՈՒՐԵՐ: ԵՐԵԿ ԲԱՐՁՐԱՀԱՐԿ ՇԵՆՔԻ 9-ՐԴ ՀԱՐԿԻՑ ԻՐԵՆ ՑԱԾ Է ՆԵՏԵԼ 25 ՏԱՐԵԿԱՆ ՄԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ...ՆՐԱ ՄՈՏ ՄԻ ՆԱՄԱԿ ԿԱ...ԱՅԺՄ ՓՆՏՐՎՈՒՄ Է ՆԱՄԱԿԻ ՀԱՍՑԵԱՏԵՐԸ!!!
     Ոստիկանությունը բախում է աղջկա տան դուռը. պատմելով եղածը` տալիս է նամակն ու հեռանում: Աղջիկը դողալով բացում է և սկսում կարդալ. '' Սիրելի'ս, ների'ր ինձ, ես միայն քեզ էի սիրում... ես ինչը որ ասել էի քեզ, սուտ էր... ես հիվանդ էի... ինձ արյան անհաջող փոխներարկում արեցին... ես մոտ էի մահվանը ու ցանկանում էի տեսնել քեզ... ես տեսա, որ դու երջանիկ ես, որդի ունես... ես համարում եմ, որ քեզնից հեռանալով այն ժամանակ, քեզ երջանկացրեցի հիմա... առաքելությունս կատարված է...իմաստ չկա էլ ապրելու... Քեզ լավ նայի'ր...Ժակ'' Աչքերից արցունքները թափվում էին այտերին... փոքրիկը մոտ եկավ.
     _ Մա'մ, ինչ է պատահել???
     _ Ոչինչ, փոքրիկս, հայրիկից նամակ է եկել..
     _ Իսկ նա երբ կգա, մա'մ???
     _ Նա չի գա, հիմա շատ հեռու է...հանգստանում է:
     _ Դե թող հայրիկը հանգստանա, մենք էլ այստեղ գլուխ կհանենք ամեն ինչից, _ ժպտաց փոքրիկը:
     _ Այո', տղաս, _ ասաց աղջիկը ու ժպտալոց գրկեց փոքրիկին:
     Սիրում եմ քեզ...
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
22575 | 22 | 0
Facebook