Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մարդիկ անտարբեր չեն Հանգանակված 137 660 դրամը գումարվեց Այգեպարի «Պաշտպանող պատ»-ի համար հավաքվող միջոցներին

Տավուշ
Մամուլի խոսնակ`
Տավուշ
13:17, հինգշաբթի, 24 հուլիսի, 2014 թ.

Հուլիսի 19-ին Հայ օգնության ֆոնդի «Այո» հարթակի երիտասարդներին միացան հարյուրավոր մարդիկ ու իրենց մասնաբաժինն ավելացրին Տավուշի մարզի Այգեպար գյուղի դպրոցն ու մանկապարտեզը «Պաշտպանող պատ» -ով անվտանգ դարձնելու նախաձեռնությանը:


    

Մոսկվա կինոթատրոնի հարեւանությամբ կազմակերպված դրամահավաքին հանգանակվեց 137 660 դրամ, ինչը թույլ է տալիս մեկ քայլով մոտենալ «Պաշտպանող պատ» -ի արդեն կառուցման փուլին:


    

Այգեպարը 648 բնակիչ ունի, գյուղի դպրոցում 54 աշակերտ է սովորում, իսկմանկապարտեզ հաճախում է 25 երեխա: Գյուղը շատ մոտ է Ադրբեջանիհետ սահմանին, որոշ տներ սահմանից ընդամենը 100 մետր են հեռու, մանկապարտեզի ու դպրոցի շենքերը հեռու են մոտ 700 մետր:


    

Հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը այգեպարցիների առօրյայի միմասն են, իսկ ադրբեջանցիների կրակոցներն ուղղված են հիմնականումքաղաքացիական շինություններին, դպրոցին ու մանկապարտեզին:


    

Դպրոցը մի քանի անգամ արդեն վնասվել է, իսկ փամփուշտներըպատուհաններից ներս թափանցելով՝ ճակատագրական վտանգի ենենթարկել դպրոցական երեխաների կյանքերը: Դպրոցի դիմացը գտնվողխաղահրապարակում չափազանց վտանգավոր է գտնվել հրազենայինկրակոցների պատճառով:


    

Կրակոցները անմասն չեն թողել նաև Այգեպարի մանկապարտեզը` ինչիցհետո դաստիարակաները խուսափում են երեխաներին խաղասենյակ կամբակ տանել:


    

Երեք մետր բարձրություն և 70 մետր երկարություն ունեցող պատըկպաշտպանի դպրոցն ու մանկապարտեզը փամփուշտներից, և երեխաներըհնարավորություն կունենան անվտանգ պայմաններում ուսանել ու խաղալ:


    

Գումար փոխանցելու համար կարող եք այցելել www.weareayo.org ու առցանց հանգանակություն կատարել: Փոխանցումների համար գործում են հետևյալ հաշվեհամարները.


    

ՍՏԱՑՈՂԻ ԲԱՆԿԸ

ԱՄԵՐԻԱԲԱՆԿ ՓԲԸ

ՍՏԱՑՈՂԻ ԲԱՆԿԻ ՀԱՍՑԵՆ

Գ. ԼՈՒՍԱՎՈՐԻՉ 9, ԵՐԵՎԱՆ, ՀՀ

ՍՏԱՑՈՂԻ ԲԱՆԿԻSWIFT#

ARMIAM22

ՍՏԱՑՈՂԻ ՀԱՇՎԵՀԱՄԱՐ ԱՄՆԴՈԼԱՐ

15700 01092470901

ՍՏԱՑՈՂԻ ՀԱՇՎԵՀԱՄԱՐ ՀՀԴՐԱՄ

15700 01092470300

ՍՏԱՑՈՂԻ ԱՆՈՒՆԸ

ՀՕՖ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ


    

Հավելյալ տեղեկությունների համար կարող եք զանգահարել ՀՕՖ-ի «Այո» հարթակի համայնքային ծրագրերի պատասխանատու Հելենա Մելքոնյանին՝ +374 94 48 86 08 հեռախոսահամարով:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3899 | 0 | 0
Facebook