Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Շքեղ թարթիչներ. ընդամենը 3 քայլ:

Lian
Հեղինակ`
Lian
15:46, երկուշաբթի, 14 հուլիսի, 2014 թ.

Խիտ թարթիչներ ունենալ ես ուզո՞ւմ։ Ընդամենը հարկավոր է տիրապետել մի քանի հնարքի, և քո տուշը պարզապես հրաշքներ կգործի:

Մասնագետ`

Ջոյս Բոնելի` Լոս Անջելեսի ամենահայտնի դիմահարդարներից մեկը

Նախապատրաստում

Սև սուրմայի օգնությամբ որքան հնարավոր է` թարթիչների արմատներին մոտ բարակ գիծ տար: Դա լցնում է թարթիչների միջև եղած փոքր, հաճախ` աննշմար տարածությունը` մուգ, արտահայտիչ ու խիտ շարք ստեղծելով:

1. Սկսիր թարթիչները խտացնող հատուկ խոզանակ-պրայմերից: Ծայրերին մոտ խոզանակը մի քանի անգամ պտտիր. դա կնպաստի, որ թարթիչները խիտ ու երկար երևան: Գործողությունը կարող ես կրկնել մի քանի անգամ:

2. Այժմ հերթը տուշինն է. այն հարկավոր է քսել երեք ուղղությամբ. մեջտեղի թարթիչները դեպի վեր` դեպի ճակատ, թարթիչների սկզբնամասը` դեպի հոնքերի սկզբնամաս, իսկ անկյունային թարթիչները` դեպի քունքերը:

3. Տուշի խոզանակն ուղղահայաց պահիր ու սկսիր ներկել թարթիչների ներքևի շերտը: Գնդիկներից խուսափելու համար շեշտը դիր մազիկների երկարության, այլ ոչ՝ խտության վրա:


    
Աղբյուրը` Cosmo.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4275 | 0 | 0
Facebook