Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ամերիկյան գուշակ Սքոթ Ֆայնբերգը պատմել է, թե ով է «Օսկար» ստանալու

Lian
Հեղինակ`
Lian
14:16, ուրբաթ, 28 փետրվարի, 2014 թ.

Մարտի 2-ին ամբողջ աշխարհը կիմանա, թե ովքեր են նոր օսկարակիրները: Կանխատեսումներ է արել նաեւ ամերիկյան The Hollywood Reporter ամսագրի վերլուծաբան Սքոթ Ֆայնբերգը: Ի դեպ, վերջինը մրցանակակիրների անունները 2001 թվականից է կանխատեսում:

Նա կանխատեսումներն անում են ֆիլմերի դիտումներից անձնական տպավորությունների, պատմական նմանությունների (նախկինում ինչպես են գնահատվել նմանատիպ ֆիլմերը), այլ մրցանակների, կինոարտադրությամբ զբաղվողների հետ զրույցների հիման վրա:

Ֆայնբերգի կարծիքով, լավագույն ֆիլմ է ճանաչվելու «Ստրկության 12 տարիները», քանի որ այն լուրջ նյութի մասին է եւ սոցիալական նշանակության պատմական իրադարձությունների ներկայացում: Իսկ կատակերգությունը վերջին անգամ Ամերիկյան կինոակադեմիայի մրցանակ ստացել է 36 տարի առաջ:

«Լավագույն ռեժիսոր» անվանակարգում վերլուծաբանը հաղթող է տեսնում Ալֆոնսո Կուարոնին, ով նկարահանել է ամենահզոր ու ամենակոմերցիոն «Ձգողականություն» ֆիլմը: Բացի այդ, Կուարոնը ստացել է Ռեժիսորների միավորման մրցանակը, իսկ այն վերջին 65 տարիներին ազդել է «Օսկար» -ի այդ անվանակարգի վրա՝ ընդամենը 7 բացառությամբ:

Կինոակադեմիան լավագույն դերասան է ճանաչելու Մեթյու ՄաքՔոնահիին՝ «Գնորդների դալլասյան ակումբը» ֆիլմից: Ցավոք, դատելով այս ամենից, Լեոնարդո Դի Կապրիոյի հույսերն այս անգամ էլ չեն արդարանալու:

Ֆայնբերգի կարծիքով, լավագույն դերասանուհի է ճանաչվելու Քեյթ Բլանշեթը՝ «Ժասմին» ֆիլմի համար, քանի որ մինչեւ այժմ Բլանշեթն արժանացել է հնարավոր բոլոր մրցանակներին՝ այդ ժապավենում հզոր դերակատարման համար:

Աղբյուրը` style.news.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3629 | 0 | 0
Facebook