Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ինչպե՞ս ճիշտ համադրել ծաղկային պրինտը:

Lian
Հեղինակ`
Lian
12:52, հինգշաբթի, 06 մարտի, 2014 թ.
     Գարուն, ամառ, գույներ ու վառ տրամադրություն:) Առօրյա կերպար ստեղծելիս կամա թե ակամա մեր տրամադրությունն ենք փոխանցում մեր կերպարին: Բարձր տրամադրության լավագույն դրսևորումներից մեկը ծաղկային պրինտով հագուստի ընտրությունն է: Այն առավել նորաձև և արդիական դարձավ դեռ 2013-ի ամռանը, սակայն 2014-ին այն դեռևս գործածական է: Այսպիսի հագուստն ասոցացվում է կանացիության, նրբության և ռոմանտիկության հետ: Այս պրինտի գույներն ու նախշերը զանազան են. կարող ես սրտիդ ուզածով անել ընտրություն: Սակայն ծաղկային պրինտով կերպար ստեղծելն ունի իր նրբությունները: ESem.am-ը քեզ համար մի քանի կարևոր մանրունքներ է առանձնացրել:
    

● Երբեք մի հագիր տաբատ կամ կիսաշրջազգեստ նույն պրինտով բլուզի հետ: Այդպես գիշերազգեստով աղջկա տպավորություն կստեղծես: Իհարկե, բացառություն է կազմում ամբողջական զգեստը, բայց այն առավել գեղեցիկ կլինի միագույն պիջակի կամ բաճկոնի համադրությամբ:

● Եթե խուսափում ես ծաղկային պրինտով հագուստից, կարող ես օգտագործել աքսեսուարներ, իսկ հետո աստիճանաբար անցնել հագուստի:)

● Թմբլիկ աղջիկներին խորհուրդ է տրվում հագնել մանր ծաղիկներով հագուստ. խոշոր ծաղիկները գիրացնում են: Իսկ եթե ունես մոդելյաին կառուցվածք, կարող ես ընտրել ցանակացած չափսի ծաղիկ:

● Ծաղկային բլուզի կամ տաբատի հետ գեղեցիկ կնայվեն նաև նույն պրինտով աքսեսուարները` գլխարկ, ականջող, թևնոց: Սրանք կլրացնեն կերպարը և կդարձնեն ամբողջական:

● Այս պրինտով հագուստը պետք է իդեալական «նստի» քեզ վրա` ոչ շատ նեղ, որպեսզի ավելորդ ծալքեր չգոյանան, ոչ էլ չափից դուրս լայն:

● Միշտ հիշի´ր, որքան վառ է պրինտը, այնքան պարզ պետք է լինի հագուստի ձևը:

● Լավագույն տարբերակներից մեկը ծաղկային պրինտը չեզոք գույնի հետ համադրելն է:

Հետևիր այս խորհուրդներին, և դու էլ դարձիր գարնանային ծաղիկներից մեկը:)

Աղբյուրը` esem.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5876 | 0 | 0
Facebook