Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Վարունգով ու կաղամարով աղցան. պատրաստեք 20 րոպեում

Lian
Հեղինակ`
Lian
14:31, հինգշաբթի, 13 մարտի, 2014 թ.

Սննդակարգին պետք է միշտ ուշադրություն դարձնել՝ աշխատելով ուտել օգտակար և վիտամիններով հարուստ սնունդ: Թարմ վարունգով ու կաղամարով աղցանը այս գարնանային օրերին հաճելի համային զգացողություն կպարգևի Ձեզ:


    

Պատրաստման համար անհրաժեշտ են՝

ձու՝ 3 հատ,

կաղամար՝ 1 կգ,

վարունգ՝ 2 հատ,

սոխ՝ 1 հատ,

աղ՝ ըստ ճաշակի,

թթվասեր՝ ըստ ճաշակի:
    
    

Պատրաստման եղանակը.

Կաղամարը մաքրեք՝ հեռացնելով արտաքին շերտը: Այնուհետև այն լցրեք եռացող ջրի մեջ՝ թողնելով՝ եփվի 3-4 րոպե: Հետո մանրեք վարունգը, սոխն ու եփած ձուն, խառնեք այդ ամենն իրար՝ ավելացնելով աղ և թթվասեր: Բարի ախորժակ:

Աղբյուրը` ladynews.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4026 | 0 | 0
Facebook