Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Առասպելներ մրգերի օգտակարության մասին

Lian
Հեղինակ`
Lian
23:23, հինգշաբթի, 27 փետրվարի, 2014 թ.
     Այն, որ մրգերն օգտակար են, հայտնի է բոլորին, սակայն դրանցից մի քանիսը քաղցր են եւ բարձր կալորիականություն ունեն: Հենց այս փաստն է ստիպում շատ աղջիկների հրաժարվել հյութեղ մրգերից` հանուն սլացիկ կազմվածքի: Սակայն իրո՞ք այդպես է:
    
     Մարդկությունը մրգերի եւ բանջարեղենի սովոր է ավելի շատ, քան մսեղենի ու այլ մթերքների: Մեր նախնիներն ամենից առաջ հենց պտուղ-բանջարեղենի հետ են ծանոթացել ու ճաշակել, ուստի դրանց պահանջը մեր օրգանիզմը զգում է առ այսօր: Բացի այդ, շատ մրգեր վիտամին С-ի, բետա-կարոտինների, թթուների, հանքային աղերի աղբյուր են:
     Տարբեր դիետոլոգներ մրգերի օգտավետության եւ վնասակարության մասին տարբեր բաներ են ասում: Ոմանք պնդում են, որ մրգերն ավելի լավ է ուտել ցերեկը, քան գիշերը, մյուսներն էլ, թե ավելի լավ է ընթրել մրգային աղցանով: Կարծիք կա նաեւ, որ մրգերն ախորժակ են գրգռում: Իրականում, եթե ցանկանում եք նիհարել, ապա կարող եք երեկոյան միրգ ուտել, սակայն ոչ շատ քաղցր, օրինակ` խնձոր, տանձ, սալոր, իսկ խաղողը եւ սեխը մեծ քանակությամբ ածխաջրեր են պարունակում, ուստի ավելի լավ է դրանցից հրաժարվեք:
    

Կարծիք կա նաեւ, որ մրգերը շաքար չեն պարունակում, դրա համար էլ չեն գիրացնում: Ո՛չ, մրգերը պարունակում են ֆրուկտոզա, որը նույնպես շաքար է եւ նույնքան կալորիական, որքան գլյուկոզան:

Մրգերը եւ չրեղենն օրգանիզմում ճարպի չեն վերածվում, բայց նպաստում են սննդից ճարպի գոյացմանը: Այդ պատճառով ելակը թթվասերի հետ հաստատ նիհարողների համար չէ:
     Մրգային դիետա կարելի է պահել երկու շաբաթից ոչ ավելի, քանի որ մրգերը սպիտակուցներով հարուստ չեն, չեն պարունակում վիտամիններ В12, A, D, այդ պատճառով քիչ առողջարար են:

Աղբյուրը` style.news.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
7319 | 0 | 0
Facebook