Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ի՞նչ են խորհրդանշում վարդերի գույները

Lian
Հեղինակ`
Lian
12:10, չորեքշաբթի, 05 մարտի, 2014 թ.

Ալ կարմիր վարդեր

Սիրո եւ կրքի խորհրդանիշն են, բացի դրանից դրանք կարող են արտահայտել հարգանք եւ հաստատկամություն դիմացինի հանդեպ: Երբ դիմացինին նվիրում են մուգ կարմիր վարդեր, նշանակում է ուզում են ընդգծել այն հմայքը, կրքոտությունը, գեղեցկությունը, որը կա դիմացինի մեջ, բայց որի մասին վերջինս չի էլ պատկերացնում: Վարդի այս տեսակը կարելի է նվիրել 23-35 տարեկան կանանց:

Սպիտակ վարդեր

Դրանք խորհրդանշում են մաքրություն, անկեղծություն ու պարզություն: Այն ստեղծված է ընդգծելու դիմացինի ոչ երկրային գեղեցկությունը, կատարելությունը: Անկեղծ, անպիղծ, ոչ մարմնական ու հոգևոր սիրո խորհրդանիշ է: Վարդի այս տեսակը ընդուված է նվիրել նոր մայրացած կանանց, ընկերուհիներին եւ երեխաներին:

Դեղին վարդեր

Եթե ձեր ընտրյալը նվիրում է ձեզ դեղին վարդեր, ապա իմացեք, որ նա հոգ է տանում ձեր մասին: Ոմանք կարծում են, որ դեղին վարդերը խորհրդանշում են ատելություն, դավաճանություն եւ բաժանում, բայց իրականում այդպես չէ: Վարդի այս գույնը պարզապես խորհրդանշում է հավերժություն եւ ընկերություն: Եթե այս վարդերը նվիրում են երկար տարիներ ամուսնացած մարդիկ, ապա դա ընտանեկան ջերմության, ներդաշնակության նշան է:

Վարդագույն վարդեր

Վարդագույն վարդերը եղել են, կան ու կմնան սիրո խորհրդանիշ: Այս ծաղիկը ցանկությունից այրվող կրքի ու անհագ ցանկության խորհուրդ ունի: Վարդագույն վարդերը հիմնականում նվիրում են 15-25 տարեկան աղջիկներին:

Կապույտ վարդ
    
     Կապույտ վարդեր ինքնին խորհրդավոր են: Եթե ձեզ նվիրել են կապույտ գույնի վարդեր, դա նշանակում է, որ թե՛ նվիրողը եւ թե՛ ստացողը առեղծվածային մարդիկ են, ոչ սովորական եւ հանելուկային: Սակայն կապույտ վարդը նաեւ բաժանման խորհուրդ ունի:

Աղբյուրը` http://style.news.am/
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
14065 | 0 | 0
Facebook