Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Samsung Armenia ընկերության էժանագին արարքը համացանցում

Ժաննա
Հեղինակ`
Ժաննա
13:38, չորեքշաբթի, 09 հուլիսի, 2014 թ.
    
    


     Վերջերս Samsung ընկերությունը իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում կազմակերպել էր selfie ֆոտոմրցույթ, որի այսպես կոչված գլխավոր մրցանակն էր Samsung Galaxy K Zoom հեռախոսը: Գայթակղիչ մրցանակից ոգևորված՝ մոտ 900 ֆեյսբուքյան օգտատերեր մասնակցեցին այդ մրցույթին՝ առանց կասկածելու, որ դա պարզապես խաբեություն էր, որի նպատակն էր առանց որևէ ջանքի ընկերության գովազդումը ֆեյսբուքում: Մրցույթի մասնակիցները (որոնց թվում նաև ես), վատնելով իրենց թանկագին ժամանակը (25 օր), հավաքեցին հազարավոր ձայններ՝ չմտածելով, որ անկախ ամեն ինչից հաղթելու է ընկերության կողմից դրված նկարը` Сона Армянка անունով, ով իրականում գոյություն չուներ: Արդյո՞ք հարիր էր այս էժանագին քայլը նման ընկերությանը:

Հ.Գ. Պարզապես ցավալի է գիտակցել, որ դառնում ես խաբեության զոհ՝ լինելով իրական հաղթող:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
1479 | 9 | 0
Facebook