Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

VivaCell-MTS-ին ոչ բնորոշ արարքը

Ժաննա
Հեղինակ`
Ժաննա
19:18, չորեքշաբթի, 11 փետրվարի, 2015 թ.
VivaCell-MTS-ին ոչ բնորոշ արարքը
     Վերջերս VivaCell-MTS ընկերությունը իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում Սուրբ Սարգսի տոնի առթիվ կազմակերպել էր «Սիրո լավագույն խոստովանություն» վերնագրով մրցույթ: VivaCell-MTS-ը, լինելով բարձր տեխնոլոգիաների առաջատարներից մեկը, չէր կարողացել կազմակերպել մրցույթը այնպես, որ տեղի չունենային բազմատեսակ կեղծիքներ: Վերջում հայտարարվեց հաղթող այնպիսի մասնակից, ով ուներ շատ կեղծ ձայններ, և ամենակարևորը՝ նրա գրած խոստովանությունը չէր համապատասխանում Սուրբ Սարգսի տոնին: Հետևությունները թողնում եմ Ձեզ:
    
     Հ.Գ. Հուսով եմ՝ VivaCell-MTS-ի ղեկավարությունը կիմանա այս ամենի մասին և կպատժի իր ոչ բարեխիղճ աշխատակցին՝ նման ընկերության վրա սև բիծ թողնելու համար:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4019 | 0 | 0
Facebook