Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Սպասված ամանոր կամ ամանորի տնազ

14:54, հինգշաբթի, 27 դեկտեմբերի, 2012 թ.
Սպասված ամանոր կամ ամանորի տնազ
    
Բոլորը գրում են, խոսում են, պատրաստում են ամեն տեսակ հաղորդումներ Ամանորի մասին ու ամեն տարի նույն բանն է, կրկնություն, կրկնություն ու էլի կրկնություն, ինչպես ասում էն, կրկնությունը գիտության մայրն է: Անընդհատ նույնը, այս տարին այս կենդանակերպի տարին է, կամ ի՞նչ դնել սեղանին, տները ավելով մաքրե՞լ, թե փոշեկուլով, հավատա՞լ այս սնոտի պառավական հեքիաթներին, թ՞ե չհավատալ ամենեվին, ձմեռ պապ էս եմ ուզում, ձմեռ պապ էն եմ ուզում, ու ամեն տարի երդում ուտողները, որ էլ ամանոր չեն անելու, մոլուցքով վազում են շուկա կամ խանութները գնումներ կատարելու:
     Պառանոյա: Հայկական ավանդություն, որ վերածվել է ձանձրալի ու ստիպողական պարտականության: Նորից պասուց դոլման, ավանդական բլինչիկը, որը երբեք էլ չեն ուտում, զարմացնող ու երբեք էլ չկոտրատվող անհամ անանասն ու կոկոսը: Ամբողջ տարին, շատերի համար ծոմապահությամբ անցնող օրերից հետո, վրա է հասնում որկրամոլության պահը, խրախճանք, որին մասնակցելու սիրտ չունի մարդս, թեեվ քթին էլ չի հասնում էդ կերակուրը, նամանավանդ երբ շուկայում գրպանից թռցնում են վերջին գրոշը: Ժողովուրդը մանկական միամտությամբ հավատում է, որ գալիք տարին կլինի բարգավաճման տարի, հաջողությունների տարի, բայց ամեն տարի գրանցում են հետաճ: Որքան են նրանք ցանկանում հավատալ, որ մի օր կգա այդ տարին, ու հավատքով ճանապարհում են նախորդը: Ասում են, ճտերն աշնանն են հաշվում, բայց չգիտես ինչ՞ու, հաշիվը միշտ էլ վերջում են ներկայացնում, երբ ժողովուրդն արդեն առատաձեռնությամբ կանխավճարել է անցնող տարվա համար: Թանկ է վճարել:
Է՜, ինչքան ուզում ես խոսի, միեվնույնն է, բոլորին ամեն ինչ հայտնի է ու պարզ, իսկ ժողովուրդըամեն տարի փնթփնթում է, բայց արի ու տես, որ էլի կաշվից դուրս է գալիս ու իրեն վայելթիթիզությամբ՝ աղքատ բայց հպարտ ձեվանում:
Դե լավ, գնամ բաստուրման ու սուջուխը կտրեմ, մինչեվ ձեռքովդ չկտրես համով չի լինի, հիհիհի:
ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ

    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
5159 | 0 | 0
Facebook