Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Կուզենայի...

ՆԱՐԵԿ
Հեղինակ`
ՆԱՐԵԿ
11:14, չորեքշաբթի, 02 հուլիսի, 2014 թ.
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
     Կուզենայի քեզ ծաղիկներ նվիրել
     ու սքանչանալ քո անմոռաց գեղեցկությամբ,
     օվկիանների ալիքներին գերազանցող
     նուրբ ու քնքուշ քո վարսերով
    

     Անէանալ սեր կոչվածի որոգայթում,
     չկարկամել սրտիս արագ բաբախումից
     ու շշնջալ, որ սիրում եմ, որ հանուն քեզ
     ես կփոխեմ ամենքին ու ամեն բան,
    

     Ու թե ուզես առաջ կտամ ժամացույցի սլաքները,

     որ քեզ ցույց տամ մեր ապագան, խենթ ու խելառ
     մեր առօրյան համբույրների հեղեղում...
    

     Խոսքով ընկա, ու քեզ համար նախատեսված ծաղիկները թառամեցին, անշնչացավ այն մեծագույն, քո շուրթերից հորջորջվող "հավերժ" սերը...
    
     Ես հեռվում եմ իմ սիրելի, հանգիստ եղիր,

     բայց հեռվում ես նաև դու` հավերժական հեռուներում,
     ու էլ չկան կամուրջները` քեզ բազմիցս ինձ մոտ բերած, վերադարձի կամուրջները...
    
     Մի զարմացիր. նենգ կրակն է նրանց լափել` այրված քո իսկ ձեռքերով...
Աղբյուրը` Կուզենայի
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3655 | 0 | 0
Facebook