Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Քո մասին

ՆԱՐԵԿ
Հեղինակ`
ՆԱՐԵԿ
23:31, կիրակի, 09 մարտի, 2014 թ.
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    

     Խանձարուրից կարծես գիտեմ
     Քո աչքերում բոցկլտացող թեժ կրակը,
     Քո վարսերի` աշնանային քամու նման սեթևեթող
     Այդ հիասքանչ ու խենթ պարը,
     Քո շուրթերի` մինչև հոգուս խորքը հասնող, ալեկոծող,
     Հունից հանող այդ սիրավառ ջերմությունը
     Քո հայացքում ապրող սերը,
     Գոյությունս կյանք դարձնող ու աչքերիս անհուն խորքում
     Թախծի վերջին ապաստանը ոչնչացնող
     Այդ կենարար, ապաքինող ու մոգական հավերժ սերը,
     Դու իմ սրտի հավերժական տիրուհի, դու գիզակում ծագող լույս...քեզ որտեղից այսքան հմայք` անմահական ու դյութիչ...
     Փայլող ժպիտ, սեթևեթանք ու անհուն կիրք
     Թույլ տուր այրվել սիրո վառվող որոգայթում
     Բացահայտել առեղծվածը աստվածային գեղեցկության...
     Կամ պարզապես` որ շուրթերով հպվեմ ես քեզ...

     Բույրդ առնեմ... չհագենամ,
     Փորձեմ նորից ու այդպես էլ չհագենամ....
    
    
    
Աղբյուրը` Անանուն
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4844 | 0 | 0
Facebook