Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մերօրյա " Հիսուսը "

DAVID
Հեղինակ`
DAVID
12:02, չորեքշաբթի, 09 մայիսի, 2012 թ.
Մերօրյա " Հիսուսը "
     Մեր օրերում այնքան են մարդիք անցել անտարբերության սահմանը, որ այսքան ծայրահեղ վիճակում գտնվող մարդուն անտեսում են, որի ուզածն ընդամենը անձնագիր է:Նրա հետ զրույցում պարզ դարձավ, որ ինքն ապրել է մոր և եղբոր հետ:Մայրը մահացել է, իսկ եղբայրն էլ խաղամոլ ու հարբեցող է եղել, պարտքերի պատճառով վաճառել է տունն ու մահացել, իսկ ինքն հիմա մնացել է անտուն: Բազմիցս դիմել է անձնագրերի և վիզաների վարչություն անձնագիր ստանալու համար, բայց պատասխանել են.Դու բոմզ ես, քեզ չի հասնում...
     Իրավական տեսանկյունից նա չունի գրանցում, հաշվառում / ինչքանով որ ես եմ տեղյակ/ այդ իսկ պատճառով օրինկան տեսանկյունից նրան չեն կարող տրամադրել անձնագիր:Իսկ մարդկային տեսանկյունից իրավունք չունեին նսեմացնելու ՄԱՐԴՈւՆ........
     Հանրապետության հրապարակի հարևանությամբ` HSBC բանկի դիմացի մայթին այսօր 51-ամյա Գրիգոր Շաքոյանը փայտերին մեխել էր ոտքերը: Ոչ ոք ուշադրություն չի դարձրել, ոչ ոստիկան է մոտեցել, ոչ շտապօգնություն է ահազանգ եղել, ոչ էլ քաղաքացիներն են օգնություն առաջարկել: Գ. Շաքոյանը պահանջում է, որ իրեն անձնագիր տրամադրեն: Նրա պատմելով, ինքը երկու ամիս առաջ է ազատվել բանտից, 7 տարի ազատազրկված է եղել, ասում է` խաբեբայության մեղադրանքով:Նա ընդամենը անփնագիրն ուզում է հանրապետությունը լքելու`ՌԴ գնալու համար:Գնահատե'ք ինքներդ...
es inch ori enk hasel arden mardik irank en iranc mexum
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
2
Չհավանել
0
5455 | 2 | 0
Facebook