Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Անհավանական ուրախալի լուրեր կրկին Եղվարդից

DAVID
Հեղինակ`
DAVID
00:01, շաբաթ, 08 դեկտեմբերի, 2012 թ.
Անհավանական ուրախալի լուրեր կրկին Եղվարդից

Կիրակի օրը, ժամը 11.00-ին տեղի կունենա նախադեպը չունեցող իրադարձություն` Եղվարդի "Երիտասարդական ակումբի" բացումը:
     Նպատակը. Տեղի երիտասարդությանը համախմբել միևնույն գաղափարի շուրջը, այն է ` ինքն իրեն սեփական համայնքի և նաև պետության սեփականատերը զգալու և համարելու գաղափարի ` դրանից բխող իրավունքների և պարտավորությունների գիտակցումով: Ստեղծել բարձր ինտելեկտով օժտված, կիրթ և բազմակողմանի ինֆորմացված երիտասարդների Թիմ (10 և ավելի անդամներից կազմված), որը պատրաստակամ կլինի սեփական ներուժն ու գիտելիքները ներդնել հարազատ համայնքի զարգացման գործում : Դե ինչ բոլորի ներկայությունը ցանկալի է, օգնենք բոլորիս դառնալ էլ ավելի տեղեկացված, հասարակությանը պիտանի, համախմբված և գաղափարապես անկոտրուն:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
5443 | 0 | 0
Facebook