Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հանուն կյանքի

DAVID
Հեղինակ`
DAVID
17:23, չորեքշաբթի, 05 սեպտեմբերի, 2012 թ.
Հանուն կյանքի
     "Հանուն կյանքի" բարեգործական համերգը կայացավ: Սեպտեմբերի 2-ին Եղվարդ քաղաքում "Նոր Հայկական Տիպօրինակ" երիտասարդական հասարակական կազմակերպությունը կազմակերպել էր բարեգործական համերգ, որի ողջ հասույթը պետք է դրամադրվի Եվարդի քաղաքացի 15- ամյա Հովհաննես Մկրտչյանի բուժմանը: Տղան տառապում է ուղեղի հեմատոմա հիվանդությամբ և նրան անհրաժեշտ է շտապ վիրահատություն արտասահմանում: Համերգի հիմնական մասնակիցները Եղվարդի շնորհալի երիտասարդներն էին, ովքեր մեծ պատրաստակամությամբ և սիրով մասնակցեցին համերգին: Կային նաև հյուրեր Երևանից: Համերգին մասնակցելու իր պատրաստակամություն հայտնեցին "Հայ Սուպեր Սթարի" մասնակից Էլիզաբեթ Ադիկյանը և մի շարք միջազգային մրցույթների մրցանակակիր Լարիսա Կազարյանը:Համերգը անցավ շատ ջերմ մթնոլորտում, իսկ հանդիսատեսը գոհ էր թե համերգից, թե իր ունեցած փոքրիկ ներդրումից:Օգնելու ցանկություն լինելու դեպքում թողեք մեկնաբանություն և կտեղեկանաք ինչպես կարող եք օգնել:
Կեցցե Նոր հայկական տիպօրինակը
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4943 | 0 | 0
Facebook