Նա գալիս է միշտ էլ ճամփաներով անհա~յտ, չքարտեզագրվա~ծ,
Ինչպես ջուրն անձրևի կամ հալոցքի:
Սերն է...
Պարույր Սևակի տողերն են` ուղղված նրա մեծ սիրուն`Սուլամիթային:
Սևակի և Սուլամիթայի մեծ սիրուն էր նվիրված նաև ս.թ. հոկտեմբերի 18-ին Եղվարդի թիվ 3 դպրոցի դահլիճում տեղի ունեցած պոեզիայի երեկոն`«Սերն է...» խորագրով:
Ասմունքողների վարպետությունը, Սևակի ու Սուլամիթայի նամակները հուզել էին բոլոր ներկաներին:Միջոցառումն կառուցված էր սյուժեով`Պարույր Սևակի ու Սուլամիթայի նամակներից հետո հնչում էին բանաստեղծություններ Սևակի սիրո քնարերգությունից:Ասմունքողները «Նոր Հայկական Տիպօրինակ» երիտասարդական հասարակական կազմակերպության երիտասարդներն էին:Եղվարդ քաղաքի համար աննախադեպ միջոցառումը, որը կազմակերպել էր «
Նոր Հայկական Տիպօրինակ
Նոր Հայկական Տիպօրինակ
Նոր Հայկական Տիպօրինակ
Նոր Հայկական Տիպօրինակ
» երիտասարդական հասարակական կազմակերպությունը, անցավ լեփ-լեցուն դահլիճում` արժանանալով ներկաների հոտնկայս բուռն ծափահարություններին: