Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԱԼԵՆ ԴԵԼՈՆԸ ՐՈՊԵՆԵՐ ԱՌԱՋ ԺԱՄԱՆԵՑ ՀԱՅԱՍՏԱՆ

23:11, երկուշաբթի, 17 դեկտեմբերի, 2012 թ.
ԱԼԵՆ ԴԵԼՈՆԸ ՐՈՊԵՆԵՐ ԱՌԱՋ ԺԱՄԱՆԵՑ ՀԱՅԱՍՏԱՆ
     Րոպեներ առաջ Հայաստան ժամանեց աշխարհահռչակ ֆրանսիացի դերասան Ալեն Դելոնը: Բոլոր ժամանակների ամենացանկալի տղամարդը Հայաստանում է գտնվում "Շնորհավոր Ամանոր, մայրեր" լիրիկական կոմեդիայի պրեմիերայի արթիվ: Հայաստանյան այցը տեղի ունեցավ "AP" cinema կինոընկերության տնօրեն Վալերի Սահարյանի հրավերով, որը ֆիլմի համապրոդյուսերն է: Ալեն Դելոնը վաղը կհնդիպի Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին: Նշենք, որ դեկտեմբերի 18-ին Ալեն Դելոնը կհանդիպի լրագրողների հետ, իսկ երեկոյան "Մոսկվա" կինոթատրոնում տեղի կունենա կինոալմանախի շնորհանդեսը: Իսկ դեկտեմբերի 19-ին ֆիլմի ստեղծագործական կազմը` Ալեն Դելոնի հետ, կմեկնի Մոսկվա` «Շնորհավոր Ամանոր, մայրեր» ֆիլմի շնորհանդեսին մասնակցելու համար:
    
     Աղբյուրը` http://lrahos.net/archives/4958
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5162 | 0 | 0
Facebook