Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Գագիկ Սարգիսի Պողոսյան

22:26, շաբաթ, 24 մայիսի, 2014 թ.
     Գագիկ Պողոսյանը ծնվել է 1959թ.-ի ապրիլի 5-ին Արմավիր (Հոկտեմբերյան) քաղաքի Սարդարապատ (Հոկտեմբեր) գյուղում: 1975-76ուս. տարում նա ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցը, իսկ 1979թ.՝ Երևանի Ավտոճանապարհային տեխնիկումը: Գագիկը ուներ ավտոմեխանիկի մասնագիտություն: 1979-81թ. ծառայել է նաղկին խորհրդային բանակում: Զորացրվելով՝ սկզբում աշխատել է Հոկտեմբերյանի շրջկոպի ավտոպարկում, որպես անվտանգության գծով ինժեներ, իսկ 1989թ. մասնակցել է Արցախյան շարժմանը: Աշխատանքի անցնելով ավտոձեռնարկությունում ՛ իրեն վստահված բեռնատարով մշտապես զենք և սննդամթերք էր հասցնում Արցախ՝ Շուշի, Ստեփանակերտ, Մարտակերտ տեղամասերում կռվող կամավոր ազատամարտիկներին: 1991թ.-ի դեկտեմբերից Հոկտեմբերյանի Երկրապահ ջոկատի կազմում էր, որպես գնդացրորդ: Գ. Պողոսյանը մասնակցել է նաև Հադրութի շրջանի պաշտպանական մարտերին: 1992թ. նա «Արմավիրը Արցախին» ավտոշարասյան առաջամարտիկներից էր: Նույն թվականի ամռանը Գագիկը երկրապահ ջոկատի կազմում մարտնչելով հասավ Մարտակերտի շրջանի Լեննինավան (Հասանդայա) գյուղի մոտ, հունիսի 29ին ազատագրման համար անմահացավ և նահատակվեց հերոսաբար: Գ.Պողոսյանը ամուսնացած էր ուներ 2 զավակ: Լռությունն անգամ անկարող է վարագուրել քո անունը, Գագի՛կ: Ցավն ու անհայտության իրարամերժ կսկիծը տեղի են տալիս, երբ քեզ ճանաչողները սրբազան երախտիքով իմի են բերում քո պատմությունը, ամենաջերմ բառերի տակ թելերով գործում հերոսական մի կտավ, որի գույների խոսքը քոնն է: Արմավիրցիները վկայության անուրանալի վավերացում են բերում, հիշեցնում քեզ հետ առնչվող մեծ ու փոքր դեպքեր, սովորական մանրամասներ, նվիրումի դրվագներ: Դրանք քո օրերի բնույթն են, իրարից սկսվող և իրարահաջորդ քո կենսագրության, քո մանկության ու պատանեկության զորացող խինդն են, դպրոցի հոգելուր զանգը, ուսուցիչների խոնարհ խոսքն ու վարքը հիացումի:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4265 | 0 | 0
Facebook