Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հարությունյան Ռուդիկ Ժորայի

23:24, ուրբաթ, 23 մայիսի, 2014 թ.
     Ռուդիկ Հարությունյանը ծնվել է 1961թ.-ին Արմավիրի (Հոկտեմբերյան) քաղաքի Հոկտեմբեր գյուղում: Տակավին վաղ մանկության հասակում նա կորցրել է հորը: Մայրը՝ Անժելա Շահնազարյանը մշտական բնակության նպատակով տեղափոխվում է Մայիսյան գյուղ, որից հետո Ռուդիկը սովորում է հեռակա դպրոցում, այնուհետև ընդունվում է վարորդական դասընթացներ և հետո ծառայում նաղկին Միության բանակում: 1989թ.-ին Ռ. Հարությունյանն արդեն մեծ շարժման մեջ էր նա, որպես ազատամարտի գաղափարների համախող և իսկական նվիրյալ, մեկընդմիշտ կապվեց Ացախի փրկության նպատակներին: Նա մարտական առաջին մկրտությունն ստացել է Արծվաշենում, երբ արդեն անդամագրված էր Ռուբիկ Եղոյանի Երկրապահ ջոկատին: Այնուհետև «Արծիվ 13» -ի քաջարի տղաներ հետ մարտական գործողությունների է մասնակցել Հադրութում, Հաթերքի բարձրունքներում, Շուշիյում, Լաչինում, Շահումյանում: Ջոկատի հետ նա վերջին անգամ հունիսի 29-ին մասնակցեց Մարտակերտի շրջանի Լենինավան (Հասանդայա) գյուղի ազատագրման համար որտեղ էլ անմահացավ հերոսաբար: Ռուդիկը ամուսնացած էր ուներ երկու զավակ: Նրա անունը հավատամքի և սիրո խտացումով հիշում Մայիսյանում: Նա մնում է գրոհող այն շարքերի հետ, որոնք հանուն մեծ գործի ելան պայքարի և միշտ մնացին պատնեշի վրա: Ռուդիկին այդպես էն պատկերացնում, քանի որ նա երբեք չի լքել ընկերների Ռուբիկի ջոկատը: Նա մնաց ժամանակի տաք քուրայի մեջ, մնաց ողջակիզման անխուսափելի պայմանով, որովհետև դա էր այդ օրերի առաջին բառը, առաջին տողը և անբողջական ամենը: Ռուդիկը և ջոկատի ընտրյալ մյուս անդամնորը ունեին իրենց առաջադրանքը, հոգու իրենց քարտեզը, որը մոտ էր և անսահման հեռու: Նրանց խոսքը հոգու ձուլվածք էր, իր բնույթի գաղափարի մեջ թրծված, որից սառսռում էր թշնամին և դա էր դրանց մեծ ուժի խորհուրդը, որն առերևույթ չէր երևում, ավելի ճիշտ նրանք չէին ցուցադրում, բայց նրանց ճախրն ազատ արձակում էին գրոհի պահին, երբ վճիռը հաղթանակ է ենթադրում, և ամեն պայմանականն ու կասկածելին մնում էր ռազմաճակատի կուլիսներում …
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4416 | 0 | 0
Facebook