Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Արծիվ 13 վաշտի վերջին մարտը

22:45, հինգշաբթի, 01 մայիսի, 2014 թ.
     1992թ.-ի հունիսի 29-ին Ռուբիկ Եղոյանը, համալրելով իր ջոկատը՝ Ջրաբերդի կամավորականների, Զեյթուն և Արաբո ջոկատների հետ միասին, թվով 80 հոգի, պետք է ազատագրեին` Մարտակերտի շրջանի Լենինավան (Հասանդայա) գյուղը: ԵՎ հունիսի 29-ի լուսաբացին խաղողի այգիներում հակառակորդի հետ սկսում են մարտնչել: Թվաքանակով շատ թշնամին, աննընդհատ համալրում ստանալով, շրջափակման մեջ է վերցնում մեր կամավորականներին: Մարտը տևում է մոտ 2 ժամ, հայ կամավորները, հասկանալով, որ ընկելեն շրջափակման մեջ, որոշումեն կռվել մինչև վերջին փամփուշտը: Հայկական ուժերին մի քանի անգամ գերազանցող ադրբեջանական հրոսականխումբը սեղմում էր շրջափակման օղակը, սակայն հայ կամավորները ոչ մի քայլ չնահանջեցին և հերոսաբար անմահացան: Հերոսի մահով ընկավ նաև Արծիվ-13 ջոկատի հրամանատար ՌուբիկԵղոյանը:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4709 | 0 | 0
Facebook