Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Տվեք ժողովրդին օղակ՝ փրկարար

12:39, ուրբաթ, 14 դեկտեմբերի, 2012 թ.
Տվեք ժողովրդին օղակ՝ փրկարար

Քաղաքականությունը՝ քաղաքականությամբ, բայց կարծես թե ժողովուրդը հայտնվել է գետերի հոսանքների միացման ջրապտույտում ու մի ալիքի դեմ մաքառելուց հետո դիմագրավում է հաջորդող ալիքներին, որոնք կարծես նպատակ են դրել ջրասույզ անելու լողորդին: Արտագաղթ, աղքատություն, գործազրկություն, հասարակության դեգրադացում, քրեաօլիգարխիկ իշխանության դավադիր քաղաքականություն, այո դավադիր, քանի որ այդ քաղաքականությունը չի ամոքում ազգի վերքերը, այլ ավելի անհուսալի դարձնում նրա ապաքինումն ու բժշկությունը: Այս և այլ խնդիրների ալիքներին է, որ ժողովուրդը դիմագրավում է, մի կերպ ջրի երեսին մնալու իր ջղաձգության փորձերով: Նա այսպես երկար չի դիմանա, կարող է հանձնվել հոսանքներին, թուլանալ ու հուսահատ սպասել «իններորդ ալիքին»: Դա կլինի վերջը: Բայց, սիրում եմ այս բառը՝ բայց, միշտ էլ լինում են ելքեր, միշտ էլ խեղդվողին նետվում է փրկարար օղակ, բայց-իս կողքին ևս մի բայց ավելացնեմ, ո՞վ կլինի այդ օղակը, կամ ո՞րտեղից կնետվի այն իրեն: Դե օղակ օղակի վրա հաշիվ կա, բայց թե նման դեպքերում այլընտրանք չկա, դա գոնե ձեռքը փրփուրներին գցելուց լավ է:
     Պայքարելը լավ է, քան հանձնվելը: Ապրելու ցանկությունը մարդուն ուժ է տալիս համակերպվելու ամեն բանի, այս դեպքում ևս:


    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
3732 | 0 | 0
Facebook