Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Լռություն

18:59, ուրբաթ, 09 մայիսի, 2014 թ.
     Երևի թե երկար ժամանակ է, ինչ ոչինչ չէի գրել: Երևի խմիչքի պակսն ու աշխատանքային սուղ գրաֆիկն էին մեղավորը: Երբ դեռ նոր էի մտնում պատանեկություն, առօրյաս այնքան պարզունակ էր, որ անգամ ես էի զզվել այդ ամենից, սակայն կյանքի ստիպողաբար տված դասերը ավելի դժվարամատչելի են, քան թվում է:
     Հորս ծնննդյան տոնն էր, մի օր, որը նշում է ողջ աշխարհը որպես հաղթանակի օր: Ճակատագրի բերումով հորս ծննդյան տոնը շնորհավորում էի գիտության գլուխգործոցներից մեկի` Skayp կոչված հրաշագործի միջոցով: Հայրս ընդամենը մի խոսքով պատասխանեց շնորհավորհանքներիս` - Օջախիս ծիլ է հարկավոր, իսկ դու օտարի հողում ես` տնից տեղից հեռում: Գիտեք, սկզբում այդ խոսքերը այնքան էլ մտածելու տեղիք չտվեցին, բայց երբ շնորհավորական գավաթների թիվն ավելացավ և ես ու օղու շիշը մնացինք մենակ` համակարգչի դիմաց, հորս խոսքերը ուղղակի ստիպեցին մտածել իրենց մասին:
     Գիտեք դժվար է վերահաստատվել կյանքում, այն էլ Քո հողից հազարավոր կիլոմետրեր հեռու, մի այնպիսի միջավայրում, որի 60 տոկոսը իր ծնողին չի ճանաչում, իսկ մնացած 40 տոկոսի մեծ մասը 4-րդ բաժակից հետո հավատում է, որ իրեն արագիլն է բերել: իսկ ես, որ քիչ թե շատ գտել էի իմ տեղը իմ հայրենիքում, ստիպված եմ թեկուզ ժամանակավոր, բայց հեռանալ օջախիցս: Ճիշտ ասած վաղուց արդեն մեղավորներ չեմ փնտրում:
     Ինչևէ, օջախից հեռու, ծնողիս կիսախրատական, կիսանեղացած նախադասությունը ստիպեց ինձ մտածել: Դժվարությունները իրոք մարդկանց համար են և բոլորս էլ կյանքի դժվարամատչելի սանդուղքը բարձրանալիս հաճախ ենք սայթաքում:
     Գիշերային լռություն, որը խախտվում է միայնա ժամացույցի համաչափ դոփյունից, արդեն վաղուց տաքացած օղու կիսատ շիշ, որի պարունակության ծանրությունից աչքերս հազիվ էին տարբերում ստեղները, և նեղված ծնողի խրատական նախադասությունը, որը ինչ խոսք տանջում էր հոգիս: Այս մտածմունքի ծովում փորձում էի գտնել արդարացումներ: Օրինակ բզկտված հայրենիքս, բայց չէ որ պետք է պայքարել որկրամոլ գազանի դեմ, ոչպեսզի փրկել գոնե այն ինչ մնացել է: Կամ գուցե այն, որ սրտումս բույն դրած էակը, որից էլ բխում է ծլարձակելը, արդեն իսկ անտարբերություն է ցուցաբերու, բայց ոչ, հանուն անձնական երջանկության նույն պես պետք է պայքարել: Իհարկ է կյանքը պայքար է, հենց այդ պայքարն էր որ հաղթանակ բերեց իմ ազգին 22 տարի առաջ հենց այս օրը, հենց այդ պայքարն է, որ ստիպում է արթնանալ ամեն առավոտ ու հաղթահարել կյանքի դժվարությունները: Գիտեք, եթե երիտասարդի սրտում սեր կա` սեր հայրենիքի, սեր աղջկա նկատմամբ, դա հզոր է յուրաքանչյուր զենքից, քանի որ առանց սեր մարդիկ նման են պարտված գեներալի, իսկ սիրո հետ` հաղթանակած զինվորի: Ես ամեն առավոտ արթնանալուց վերհիշում եմ իմ երազները` դրանք մի-միայն կապված են Հայաստանի, ծնողներիս, և մի գեղեցկուհի օրիորդի հետ: Ահա իմ Սերը, , , , , ,
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5268 | 0 | 0
Facebook