Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Այս աղջկա կյանքը փրկելու համար անհրաժեշտ է 4մլն դրամ

17:59, հինգշաբթի, 19 դեկտեմբերի, 2013 թ.

Բոլորի՜ն, Բոլորի՜ն, Բոլորի՜ն․․․
     Oգնություն է հարկավոր ԽԱՆԴՈՒԹ ԱՎԵՏՅԱՆԻՆ՝
     մի մարդու, ում ճանաչելու մեծ պատվին արժանացել են բոլորը, ով գեթ մեկ անգամ այցելել է Քարվաճառ, վայելել է Խանդութի և Ալեքսանդր Քանանյանի ընտանեկան հյուրընկալությունը, կամ գոնե հպանցիկ հետաքրքրվել է ազատագրված տարածքի ճակատագրով:
    
     ԽԱՆԴՈՒԹԻ ՄՈՏ ՉԱՐՈՐԱԿ ՈՒՌՈՒՑՔ Է ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ:
    
     ԲՈԼՈՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՑՈՒՅՑ ԵՆ ՏԱԼԻՍ, ՈՐ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԱՆԴԱՌՆԱԼԻ ՉԷ, և ԽԱՆԴՈՒԹԻ ԿՅԱՆՔԸ ԿԱՐԵԼԻ Է ՓՐԿԵԼ: Ուռուցքը չի հասցրել տարածվել և ենթակա է բուժման արդյունավետ քիմիայով և դրան հաջորդող վիրահատական միջամտությամբ:
    
     Չնայած մեր սիրելի ընկերների պահվածքը այս իրավիճակում ինքնին արիության ումարդկանց հավատի վայել հզորագույն դրսևորում է, բայց մենք չենք կարող անմասնակից համակերպմամբ դիտել, թե ինչպես է բժշկության անհասելիության և, ըստ էության, նյութական պատճառով մարում մի լուսավոր հոգի:

2001 թ-ից, երբ Խանդութի ընտանիքը տեղափոխվել է Վերինշեն, այդ հիանալի անձնավորությունը իր ողջ բանական և հուզական կարողությամբ նվիրվել է Հայրենիքի այդ վերագտած անկյունին և, իր շնորհքն ու ավյունը չխնայելով, ծառայել հանրային բարօրությանը: «Իհարկե, այս հողի վրա մենք շատ դժվարություն ենք տեսել, սակայն նրա գեղամեծար վեհությունը դարձել է իմ գիտակցության անկապտելի մի մասնիկը: Այս հողի վերածնունդը դարձել է իմ կյանքի իմաստը, որի զոհասեղանին ես կարողացել եմ ընծայել ընդամենը դպրոցում իմ ուսուցչությունը, իմ քրտինքը, իսկ երբեմն էլ` արցունքս: Իմ քույրերն ընտանիք կազմեցին այս հողում և նվիրեցին նրան իրենց անդրանիկ զավակներին, իսկ իմ հայրն առաջինն էր, ով տարածքի ազատագրումից ի վեր հայաստանյաց եկեղեցու սրբազան ծիսակարգով նրա մեջ գտավ հավիտենական հանգիստը», - սրանք Խանդութի խոսքերն են, որ անհնար է գերազանցել ոչ ճշմարտացիությամբ, ոչ էլ՝ բյուրեղյա հուզականությամբ:
    
     ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՇՎԱՐԿՆԵՐՈՎ ԽՈՍՔԸ 4 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄԻ ԿԱՐԳԻ ԲՈՒԺՄԱՆ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՍԻՆ Է:
     Խնդրում ենք հնարավորության չափով մասնակցել դրամահավաքին: Ժամանակը սուղ է, նպատակը՝ կենսական ու բարձր:
    
     Դրամական փոխանցումները կարող եք կատարել
    
     arca #9051350200228953
    
     «Արցախբանկ» ՓԲԸ
     Ավետյան Խանդութ
     Հաշիվ․22300014787400
    
     Այլ տարադրամով փոխանցումների համար
    
     USD
     INTERMEDIARY BANK: RAIFFEISEN ZENTRALBANK OESTERREICH AG VIENNA, AUSTRIA, SWIFT: RZBAATWW
     Acc: N 70-55.070.163/001 IBAN COD: AT343100007055070163
     BENEFICIARY BANK: "ARTSAKHBANK" JSC SWIFT: ARTSAM22
     BENEFICIARY CUSTOMER: Avetyan Khandut Account: 22300014787400
    
     EUR
     INTERMEDIARY BANK: RAIFFEISEN ZENTRALBANK OESTERREICH AG VIENNA, AUSTRIA, SWIFT: RZBAATWW
     Acc: N 55.070.163/100 IBAN COD: AT583100000055070163
     BENEFICIARY BANK: "ARTSAKHBANK" JSC SWIFT: ARTSAM22
     BENEFICIARY CUSTOMER: Avetyan Khandut Account: 22300014787400

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4879 | 0 | 0
Facebook