Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Անուշ»

00:30, երեքշաբթի, 22 ապրիլի, 2014 թ.

«Հովհաննես Թումանյանը 20-րդ դար բերեց ապագայի հանդեպ հուզապարար ակնկալություն, արևով լեցուն սրտի զգացողություն: Նրա անունը սոսկ պատմությանը չի պատկանում: Նրա անունը և ներկայինն է, և գալիքինը»:

Լև Օզերով

Այս խոսքերի վառ ապացույցն է ապրիլի 17-ին Լ. Միրիջանյանի անվան հ. 155 հիմնական դպրոցում տեղի ունեցած Հ. Թումանյանի «Անուշ» պոեմի բեմադրությունը: Միջոցառումը կազմակերպել էր մասնագիտացված աջակցությունների գծով տնօրենի տեղակալ Ա. Պետրոսյանը, ուսուցչուհիներ՝ Ա. Հակոբյանի և Ա. Սմբատյանի օգնությամբ: Աշակերտների խաղը ցնցեց բոլորին: Կարծես դերասանական մի աստղաբույլ էր հավաքվել: Բեմականացման ընթացքում աշակերտները կարողացան դահլիճին հաղորդել թումանյանական շունչը և հուզել բոլորին: Դահլիճում ներկա էին ազգային ժողովի պատգամավոր, դպրոց կենտրոնների միության նախագահ Ռ. Մուրադյանը, Աջափնյակ վարչական տարածքի կրթության բաժնի պետ Գ. Խարբուրդյանը և տարբեր դպրոցների տնօրեններ: Միջոցառման վերջում հյուրերը արտահայտեցին իրենց կարծիքներն ու տպավորությունները:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4129 | 0 | 0
Facebook