Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Երաժշտական ցերեկույթ

15:56, ուրբաթ, 04 ապրիլի, 2014 թ.

Երաժշտական ցերեկույթ

Գարնան զարթոնքի բույրից արբեցած,

Գունեղ ծաղիկները թիկնոցներ հագած,

Շտապում են ուրախ մի շուրջ պար բռնել

Ու ողջ աշխարհին Ավետիս բերել:

Ս.թ ապրիլի 4-ին Լ. Միրիջանյանի անվան հ. 155 հիմնական դպրոցում տեղի ունեցավ երաժշտական ցերեկույթ՝ նվիրված մայրության և գեղեցկության տոնին: Մասնակցում էին դպրոցի շնորհաշատ աշակերտները՝ իրենց անհատական և խմբային կատարումներով: Ցերեկույթը համեմված էր երգով, պարով և ասմունքով: Հնչեցին հանրաճանաչ կոմպոզիտորների ստեղծագործություններ: Միջոցառման մասնակիցներին հաջողվեց ներկաների օրը լցնել դրական լիցքերով, խինդով ու ցնծությամբ:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3284 | 0 | 0
Facebook