Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Ազգային հպարտություն»

12:40, երկուշաբթի, 26 մայիսի, 2014 թ.
     «Դպրոց կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միությունը «Կրթություն առանց սահմանի» ՀԿ հետ համատեղ ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ իրականացնում է «Ազգային հպարտություն» ծրագիրը, որի շրջանակներում հայտարարվել է «Ես հպարտ եմ, որ ...» խորագրով պաստառների մրցույթ: Մրցույթի նպատակն է նպաստել դեռահասների շրջանում ազգային արժեհամակարգի զարգացումն ու հայրենասիրական ոգու դաստիարակությունը:
     Մրցույթի ընթացակարգին ծանոթանալու և մայիսի 19-ին ՀՀ բոլոր դպրոցներում կազմակերպվող «Ազգային հպարտություն» թեմայով միասնական դաս-սեմինարին նախապատրաստվելու համար մայիսի 15-ին Լ. Միրիջանյանի անվան հ. 155 հիմնական դպրոցում անցկացվեց սեմինար քլաստեր դպրոցների ուսուցիչների հետ:
     Հանդիպմանը ներկա էին հ. 102, հ. 196, հ. 153, հ.200, հ. 122, հ. 108, հ. 22 դպրոցների ուսուցիչներ:
     Սեմինարը վարեց Լ. Միրիջանյանի անվան հ. 155 հիմնական դպրոցի ուսուցչուհի Հասմիկ Գյանջումյանը:
     Հանդիպումն անցավ ջերմ, մտերմիկ մթնոլորտում: Ուսուցիչներիը գոհունակությամբ հեռացան դպրոցից՝ իրենց իսկ դպրոցներում աշխատանքը կազմակերպելու տրամադրվածությամբ:
     Լ. Միրիջանյանի անվան հ. 155 հիմնական դպրոցում մայիսի 15-ին ծրագրի մեկնարկը տրվեց «Պարգևատրման օր» խորագիրը կրող միջոցառմամբ: Խրախուսվեցին տարբեր առարկայական օլիմպիադաներում, մրցույթներում հաջողության հասած աշակերտներ: Պատվոգրերի արժանացան նաև արտադասարանական միջոցառումներում ակտիվություն ցուցաբերած աշակերտներ, ծնողներ: Խրախուսվեցին և պարգևատրվեցին դպրոցի երկու ուսուցչուհիներ՝ Ս. Սահակյանը և Լ. Եղիազարյանը:
     «Լավագույն ընտանիք» կոչմանն արժանացավ VIII ա դասարանի աշակերտ Էրիկ Ալոյանի ընտանիքը:
     Մրցանակների, պատվոգրերի հանձնման պատիվը տրվել էր դպրոցի տնօրեն Լ. Դանիելյանին:
     Պարգևատրման արարողությունը ուղեկցվում էր աշխույժ երգ ու պարով:
     Սա լավագույն միջոցառումն էր ազգային արժեհամակարգի զարգացման համար և լավը արժևորելու միտումը:
     Մենք հպարտ ենք, որ դուք կաք:
    
Լ. Միրիջանյանի անվան հ. 155 հիմնական դպրոցում մայիսի 19-ին 8-րդ դասարանի աշակերտների մասնակցությամբ անցկացվեց դաս-սեմինար «Ազգային հպարտություն» խորագրով:
     Դասն սկսվեց ՀՀ օրհներգի կատարմամբ և Պ. Սևակի «Հպարտ եմ ես» բանաստեղծությամբ: Այնուհետև սովորողներին առաջարկվեց մտորել «Ինչո՞վ եմ ես հպարտ» հարցի շուրջ, տարբերակները գրել գրատախտակին և խմբավորել: Հաջորդ փուլում կատարվեց ինտերակտիվ դասախոսություն «Ի՞նչ է ինքնությունը» թեմայով:
     Որպես հյուր՝ հրավիրվել էր ՀՀ ՊՆ ՊՔ վարչության ավագ սպա, փոխգնդապետ, բանաստեղծ Նոնա Պողոսյանը:
     Հետաքրքիր հարց ու պատասխանից հետո աշակերտներն անցան խմբային աշխատանքին և լրացրեցին աղյուսակի իրենց բաժինը (Խորհրդանշաններ, Ծեսեր և արարողություններ, Հերոսներ, Արժեքներ):
     Վերջում վերլուծեցին, ամփոփեցին ողջ աշխատանքը, որպեսզի կարողանան ձևավորել պաստառը:
     Դասն ուղեկցվում էր համակարգչային ցուցադրությամբ, որը վարեց դասղեկ Հ . Գյանջումյանը:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4566 | 0 | 0
Facebook