Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Դերասաններին ծեծի են ենթարկել

Gurgen Manukyan
Հեղինակ`
Gurgen Manukyan
01:36, հինգշաբթի, 27 մարտի, 2014 թ.
     Պատանի հանդիսատեսի թատրոնում ներկայացում խաղալը միշտ էլ «ռիսկային» է համարվում, քանի որ դերասանները չգիտեն, թե հանդիսատեսի ոգևորության պահին ինչ առարկաներ կթռչեն դեպի իրենց, կամ ինչպիսին կլինեն այս կամ այն հատվածին զուգորդվող արձագանքները։ Սակայն այսօր դերասանների բոլորը «սպասելիքները» գերազանցվեցին, քանի որ Պատանի հանդիսատեսի թատրոնի պատմության մեջ տեղի ունեցավ աննախընթաց մի իրադարձություն, որի մասին, գուցեև, հետագայում գրեն թատրոնի պատմաբանները։ Ալ. Շիրվանզադեի «Արտիստը» վիպակի բեմադրության ներկայացմանն էին եկել Երևանի թիվ 114 դպրոցի միջին և բարձր դասարանցիները: Քաղաքի լավագույններից մեկը համարվող դպրոցի աշակերտները, սակայն, թողնում էին վանդակներից հենց նոր բաց թողնվածների տպավորություն, քանի որ ողջ ներկայացման ընթացքում դահլիճում անասելի աղմուկ-իրարանցում էր: Աշակերտների հետ թատրոն եկած ուսուցիչներն անտարբեր այս ամենին՝ իրենց համար հանգիստ զրուցում էին։ Ներկայացումը մի քանի անգամ ընդհատվեց, քանի որ դերասաններն անզոր էին տեքստ արտաբերել, տեսարաններ խաղալ: Իսկ ահա ներկայացման ավարտին թատրոնի ճեմասրահում աշակերտներին է մոտենում երիտասարդ դերասան Քաջայր Հակոբյանը և դիտողություն անում: Դեռահասները կարծես այս դիտողությանն էին սպասում, նրանք խմբովի նետվեցին դերասանի վրա, և սկսվեց ամենաիսկական ծեծուջարդը: Վրա հասած մյուս դերասանները ևս ծեծի ենթարկվեցին, մինչդեռ ուսուցիչները, հեռվում կանգնած, անտարբեր նայում էին: Նյութի աղբյուրը` Newsbook.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4518 | 0 | 0
Facebook