Ճապոնական Այթի պրեֆեկտուրայի իշխանությունները նոր արշավի շրջանակներում ընթացիկ տարվա ապրիլի 1-ից կարգելեն երեխաներին երեկոյան ժամը 21։00-ից հետո սմարթֆոն ու այլ բջջային սարք օգտագործել։
Իշխանությունները կոչ են արել ծնողներին հանուն իրենց երեխաների ապահովության համագործակցել իրենց հետ ու խստագույնս պահպանել նոր արգելքը տանը։
Ինչպես նշում է Japan Today-ը, արգելքը, որի նպատակն է պաշտպանել երեխաներին վտանգավոր կայքեր մտնելուց, վերաբերում է տարրական ու ավագ դպրոցների աշակերտներին։