Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ռուս կինն «ականապատել է» հանրակացարանը՝ ամուսնու ու նրա սիրուհու ժամադրությունը փչացնելու համար

Gurgen Manukyan
Հեղինակ`
Gurgen Manukyan
19:14, երկուշաբթի, 24 մարտի, 2014 թ.

Ռուսաստանի Սվերդլովսկի մարզի Լեսնոյ քաղաքում զույգի ընտանեկան վեճն ավարտվել է մի ամբողջ հանրակացարանի տարհանմամբ։


    

Ինչպես հայտնում է kp.ru-ն, ամուսինը, վիճելով կնոջ հետ, պատմել է նրան, որ սիրուհի ունի և նրա հետ ռոմանտիկ ժամադրության է գնալու։ Վիրավորված կինը, կուլ չտալով դավաճանության փաստը, որոշել է փչացնել այդ ժամադրությունն ու սիրուհու հանրակացարանի մոտ է ուղարկել ուժայիններին։


    

Աղբյուրը մանրամասնում է, որ կինը զանգահարել է ոստիկանություն ու ասել, թե հանրակացարանն իբր ականապատ է։ Դրանից անմիջապես հետո շինության մոտ են ժամանել ուժայիններն ու սակրավորները, որոնք անվտանգության նկատառումներով տարհանել են բոլոր բնակիչներին։


    

Սակրավորները երկարատև փնտրտուքներից հետո ոչ մի ռումբ չեն հայտնաբերել, ինչից հետո միայն ոստիկանները գլխի են ընկել հարցաքննել իրենց զանգահարած կնոջը։ Վերջինս խոստովանել է, որ այդկերպ փորձել է փչացնել ամուսնու ու նրա սիրուհու ժամադրությունը։


    

Այժմ կնոջը սպառնում է 200.000 ռուբլու չափով տուգանք կամ 3 տարվա ազատազրկում։

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2801 | 0 | 0
Facebook