Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մարտի 24-ին՝ ժամը 09: 50-ի սահմանում մարտական առաջադրանք կատարելու ժամանակ մահացու հրազենային գնդակային վիրավորում է ստացել զինծառայող, 1992թ. ծնված Գառնիկ Վահանի Թորոսյանը: Այս մասին հայտնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
Միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն: