Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մեզ չսովորեցրեց....

Ռիմա ☆
Հեղինակ`
Ռիմա ☆
21:36, կիրակի, 25 նոյեմբերի, 2012 թ.
Մեզ չսովորեցրեց....
     Ամենակարևոր բաները մեզ ոչ ոք չսովորեցրեց: Առաջին դասարանում անցանք այբուբենը. դա հետո էլ կսովորեինք: Հետո թվաբանության դասատուն մեզ անգիր անել տվեց բազմապատկման աղյուսակը... երբ կյանքում մենք անընդհատ բաժանվելու էինք` մեր մտերիմներից, մեր հույսերից, մեր ապրած տարիներից...Սովորեցրին հին ու նոր ժամանակների պատմություններ. որ ի՞նչ...
... Եվ ոչ ոք չսովորեցրեց ինչպես հասկանալ կողքինի տխրությունը, ինչպես լսել լռությունը, ինչպես տառապել...արժանապատվությամբ: Թողեցին, որ այդ ամենը մենք սովորենք, , , ինքնակրթությամբ` ինչպես ասում են:
...Իսկ ավելի պարզ ասած` մեր սրտի վերքերից պիտի սովորենք ամենակարևոր բաները: Իսկ վերքերից սպիներ են մնում...Բայց սպիներով է սիրտը սիրտ, այդ սպիներով է, որ սովորական մկանների մի կույտից սիրտը դառնում է մեր ապրած ճակատագրի վկան և մեր ամենավերջին զրուցակիցը...
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
5
Չհավանել
0
4728 | 1 | 0
Facebook