Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Աբորտ- «Սպանված երեխայի և վերջինիս սպանողի զրույցը»

Տավուշ
Մամուլի խոսնակ`
Տավուշ
12:18, չորեքշաբթի, 19 փետրվարի, 2014 թ.

Ես մարդ եմ՝ զրկված մարդու անունից: Ես երեխա եմ, որ ծնողներ չունի: Ինձ մահն իմ ծննդից առաջ գողացել է: Խավարից ես միանգամից անցա խավարի: Այդուհանդերձ ես քեզ դիմում եմ «մայր» բառով. նրան, ով ինձ իր արգանդում է կրել, իսկ հետո գցել մահվան ոսկրոտ ձեռքերը, կարծես գետի վրայով անցնելիս ինձ գցել է հոսանքի մեջ: Ես ուզում եմ քեզ ասել, որ սիրել եմ քեզ դեռ ծնվելուց առաջ, որն ինձ համար մահ եղավ: Այն ժամանակ, երբ երկաթե ճանկերը մոտեցան իմ մարմնին, ես անձայն գոռացի. «Մայր իմ, փրկիր ինձ»: Երբ դրանք խրվեցին իմ մարմնի մեջ, ես գոռացի. «Մայրիկ, մի սպանիր ինձ, մայրիկ, խնայիր ինձ», բայց այս բոլորն անիմաստ էին, և մորս արգանդն ինձ համար դարձավ մահապատժի տեղ:


    

Մայր, ինչու՞ ինձ սպանեցիր, երևի դու չգիտեիր էլ, թե ինչքան եմ քեզ սիրում, երբ քեզ հետ մեկ էի քո մարմնում: Ես ուզում էի պարուրվել քո պարանոցին, սակայն դահիճը կտրել է իմ ձեռքերը: Ես ուզում էի փարվել քո կրծքին, և սեղմել իմ սիրտը քեզ, սակայն սրտիս մեջ երկաթ են խրել: Ես ուզում էի, որ դու կրեիր ինձ քո ձեռքերին, բայց դու ինձ գցել ես հավիտենական գիշերվա սառնության մեջ: Նորածիններին օրորոցի մեջ են դնում, իսկ իմ մարմինը անդամահատել են և կեղտոտ վիրակապերի հետ միասին աղբաման են նետել: Ոչ ոք չի լացել իմ դիակի վրա, ոչ ոք այն չի դրել փոքր դագաղի մեջ: Իմ գերեզմանն իր տեղը առնետների փորերում գտավ: Մայրն իր քնած երեխայի վրա աղոթք է կարդում, իսկ ինձ այստեղ ո՞վ պիտի գտնի ու գուրգուրի: Ես անգամ վախենում եմ «Մայր» բառն ասել, երբ հիշում եմ ճիրանները, որ իմ մարմինը մաս-մաս էին անում և իմ մոր մարմինն ինձ համար սառը օձի վերածվեց:
     Երկու սուրբ բառեր կան՝ Աստված և մայր: Աստված ինձ իր ողորմությամբ չթողեց, սակայն իմ աչքերը չեն տեսնում նրան, քանի որ չեն լուսավորել Մկրտությամբ, իսկ մյուս բառը՝ մայրը, ես կորցրել եմ. քեզ պետք չեկավ իմ սերը:


     Երեխան վտանգի պահին «մայր» է կանչում: Քանի դեռ մայրը ողջ է, մարդը միայնակ չէ, նա լքված չէ, նա գիտի, որ իր մոր սիրտը չի թեքվի իրենից անգամ, եթե ամբողջ աշխարհն իր դեմ ելնի. մարդը գիտի, որ իր մայրը կջերմացնի իրեն սիրով:
     Ես, չնայած որ մայրս ողջ է, որբ եմ: Նա ինձ գիշերվա խավարի մեջ է գցել՝ անգամ երեսիս չնայելով: Նա, չնայած որ անմեղ եմ, մահապատժի է ենթարկել ինձ, առանց դատի կորստյան մատնել: Սակայն նա ինձնից դժբախտ է: Երբ մարդասպանի դանակը կտրում էր իմ մարմինը, սպանում էր նաև նրա սիրտը: Սակայն մայրս չէր էլ գիտակցում դա: Դու ոչ միայն ինձ երկրային կյանքից ես զրկել, այլ նաև Եկեղեցուց: Ես նրա մոտակայքում եմ, բայց ոչ նրա մեջ: Ես տեսնում եմ նրանից հեղվող լույսը, բայց չեմ կարող մտնել նրա մեջ: Այդ պատճառով, մայր, դու ոչ միայն իմ մարմնի սպանողն ես դարձել, այլև իմ հոգու: Հիշիր, մայր, որ անմեղի սպանությամբ Քրիստոսին կրկին անգամ ես դատապարտել մահվան: Հուդան իր հոգին 30 արծաթով վաճառեց: Դու սպանել ես քո իսկ սեփական երեխայից ազատ լինելու պատճառով և ինքդ էլ վճարել ես իմ մահվան համար: Դու նույն Հուդայի արարքն ես արել: Կայիափան անմեղին է դատապարտել: Նա ասել է. «Ավելի լավ է մի մարդ մեռնի, քան մի ամբողջ ժողովուրդ»: Իսկ դու որոշել ես՝ ավելի լավ է մեռնի քո անմեղ երեխան, իբր ի նշան ընտանիքի բարօրության, կարծես ես բնավ էլ քո երեխան չէի:


     Հիմա ես, թեկուզև Աստծո դեմքը չեմ տեսնում, սակայն գիտեմ, որ նա բոլորի փրկությունն է ուզում: Դու իմ ձայնը չլսեցիր, երբ ես սարսափած գոռում էի քո արգանդում: «Մայր, խնայիր ինձ», գոնե հիմա այլ խոսքեր լսիր. «Մայր, խնայիր ինքդ քեզ, խնայիր հոգիդ, մաքրիր այն զղջման արտասուքով»: Իսկ եթե դու այլ երեխա ունենաս, տուր նրան այն սերը, որը ինձ պետք է տայիր, թող նա մայրական ձեռքերի ջերմությունը զգա, թող նա աղոթքներ լսի իր օրորոցի վրա: Լուսավորիր նրան մկրտությամբ, որպեսզի նա կույր չմտնի այն աշխարհ ինձ պես: Եթե նա մանուկ հասակում մեռնի, իր դիակի վրա Եկեղեցու երգեցողություն լսի, իսկ երկնքում՝ հրեշտակների երգեր, այն ինչից դու զրկել ես ինձ: Եվ, այնուամենայնիվ, հանդերձյալ աշխարհում ես Քրիստոսի լույսից ամբողջությամբ զրկված չեմ, այն հեռվից շողում է, և ես այդ շողերի ներքո սիրում եմ քեզ, իմ դժբախտ մայրիկ:

Աղբյուրը` Harutyun Yan
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
12518 | 11 | 0
Facebook