Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Գենետիկորեն մոդիֆիկացված մթերքների սև ցուցակը, որոնք մենք ամեն օր օգտագործում ենք

Տավուշ
Մամուլի խոսնակ`
Տավուշ
10:33, չորեքշաբթի, 12 փետրվարի, 2014 թ.
     Տրանսգեներ պարունակող մթերքների օգտագործման հետևանքով տեղի է ունենում ստամոսքի լորձաթաղանքի քայքայում, օրգանիզմի դիմադրողականության անկում (մարդու դիմադրողականության 70%-ը գտնվում է աղիքներում), ինչպես նաև մարսողության խանգարում: Բազմաթիվ հետազոտությունները ցույց են տվել, որ կենդանիները, որոնք կերակրացանկում ներառված է գենետիկորեն մոդիֆիակցված մթերք (հիմնականում եգիպտացորեն և սոյա), ավելի արագ են ծերանում, ցածր դիմադրողականություն ունեն և չեն կարող հղիանալ և առողջ ձագեր ունենալ: Այդպիսի կերակրացանկով հիմնականում առնետներն են տկար ձագեր ունենում, որոնց մահացության աստիճանն անհավանական բարձր է: ԳՄՕ պարունակող արտաքնապես արտադրանքները ոչինչով չեն տարբերվում նորմալներից, և հենց այդտեղ է ամենամեծ խնդիրը: Հացը հացի տեսք ունի, միսը՝ մսի, բանջարեղենը և մրգերն ավելի գրավիչ տեսք ունեն, քան հասարակ պայմաններում աճեցվածները: Համային հատկանիշներով նույնպես էական տարբերություններ չկան: Սակայն գենետիկական մակարդակում գոյություն ունի մեկ ծանրակշիռ տաբերություն: ԳՄՕ-ների քրոմոսոմները իրենց մեջ կրում են ուրիշ բույսերի և կենդանիների վնասակար մասնիկներ և ոչ միայն: ԳՄ սննդամթերքը մարդկանց օրգանիզմում անդառնալի փոփոխությունների է հանգեցնում, առաջացնում է վտանգավոր ալերգիաներ, սննդային թունավորումներ, մուտացիաներ, դիմադրողականություն՝ հակաբիոտիկների դեմ և այլն: ԳՄՕ մթերքներ արտադրողների սև ցուցակը (Greenpeace-ի թարմացված ցուցակ): Ուշադրություն դարձրեք, թե որքան շատ են երեխաների համար նախատեսվածները.
     1. Hershey’s Cadbury Fruit&Nut շոկոլադե քաղցրավենիք
     2. Mars M&M
     3. Snickers
     4. Twix
     5. Milky Way
     6. Cadbury շոկոլադ և կակաո
     7. Ferrero
     8. Nestle շոկոլադ
     9. Շոկոլադե ըմպելիք Nestle Nesquik
     10. Соса-Соla
     11. «Sprite», «Fanta», «Фруктайм»
     12. Pepci-Со Pepsi
     13. «7-Up», «Fiesta»
     14. Kellogg’s չոր նախաճաշեր
     15. Knorr սոուսներ
     16. Թեյ Lipton
     17. Համեմունքներ, մայոնեզ, սոուսներ Hellman’s
     18. Համեմունքներ, մայոնեզ, սոուսներ Heinz
     19. Nestle մանկական սնունդ
     20. Hipp
     21. Abbot Labs Similac
     22. Յոգուրտներ, կեֆիր, պանիր, մանկական սնունդ Denon
     23. Արագ սննդի ռեստորանների ցանց McDonald’s
     24. Կետչուպներ, սոուսեր Heinz Foods
    
     Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://168.am/2014/02/10/328079.html
     © 168 Ժամ առցանց լրատվական կայք
Աղբյուրը` 168.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5539 | 0 | 0
Facebook