Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Գյումրվա ուրախ ավտոբուս

17:34, չորեքշաբթի, 21 նոյեմբերի, 2012 թ.
Գյումրվա ուրախ ավտոբուս

Հայաստանի Հանրապետության իշխանության պատկերացմամբ, ողջ երկիրը մի մեծ « ГАЗель» է, բոլորին իրար վրա են լցրել ու 100 դրամով «քշում» են, իսկ ժողովուրդին դրել են պարկի մեջ լցված կարտոֆիլի տեղ, ում կարելի է արտահանել այլ երկրներ:

Այն, որ երթուղային «газель» - ների հարցը դեռ մնում է չլուծված, զայրացնում է շարքային քաղաքացուն: Մարդկային համբերության սահմանները՝ մեր տիեզերքի նման անծայրածիր են դառնում: Դե, այս իշխանություններին համբերող ժողովուրդը կարող է երթուղայինի դարդն էլ քաշել:

Ստորև ներկայացնում եմ մի քանի բորբոքված վեճեր, երբ ГАЗель-ի ուղևորներն արդեն պատրաստ են իրար սպանելու, սակայն ոչ երբեք վարորդին:

«Այ քուրս, դոշերտ ետ տար, քիթս դուրս հանեմ, խեղդա, քթիս ծակերը փակել ես»:

«Ախպեր ջան, մե ոտմ էլ վեր գելնի՞ս, դուռը չի փակվի», - «Այ քուրս, , էլ ո՞ւր, տեղ չկա, դու էլ ետևս մտար»:

«Տղա ջան, վա~յ, վզիս ես ելել, խո բանակիդ քեֆը չէ»:

Վարորդը, - « ապ էն մարդու ետևը տեղ կա, տեղավորվի, օր ես էլ քշեմ»:

«Այ մարդ, վրես պառկար», -« ըբը ի՞նչ էնեմ քուր ջան, կանգնելու տեղ չկա»:

Այս վեճերի, զվարճալի թվացող տեքստերի ցանքը շարունակելի է, մինչև որ վերջապես որոշ տհաս ղեկավարների բութ ուղեղին հասնի, որ այսպես չի կարելի շարունակել: Պարոնայք՝ ասածս ղեկավարներ, հույս ունեմ, որ ձեզանից ոմանք հիմա սա կարդում են:

Հիմա, կամ երթուղային գծի տիրոջը փոխեք, կամ վարորդին: Կարծում եմ ասածս հասկացաք:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5421 | 5 | 0
Facebook