Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Եթե բոլորը... կամ ընդեմ մարմնավաճառների

19:53, երկուշաբթի, 19 նոյեմբերի, 2012 թ.
Եթե բոլորը... կամ ընդեմ մարմնավաճառների
     Իմ նախորդ գրառման մեջ ես անդրադարձել էի այն փաստին, որ իրոք ոստիկանությունում բարեփոխումները իրենց դրական արդյունքը տալիս են: Հեռավոր Սիսիանում, բոլորի աչքից ու ականջից հեռու, ոստիկանները իրենց ծառայությունն էին տանում անձնվիրաբար (ափսոս շատերը ծառայելու փոխարեն աշխատում են), չմտածելով սեփական գրպանի մասին: Իմ աչքին շատ անծանոթ մի երևույթ, որից հետո իմ գրառումս ավարտեցի, , ափսոս նրանք չեն երևում այն ոհմակի մեջ, որը շրջապատում է մեզ, , :
     Այսօր ուզում եմ այդ ոհմակից հանել ևս մեկին: Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Վարդան Նադարյանին: Գեղարքունիքի ու Վայոց Ձորի անկանոն սեռական հարաբերություններ փնտրող տղաներին ցավակցում եմ, Վարդան Նադարյանին վարչության պետի պաշտոնում նշանակման առիթով: Մարտունի քաղաքի ամենաայցելվող վայրերն արդեն փակված են` Նադարյանի թեթև ձեռքով: Քչերին է հայտնի Ցար, Եղնիկներ, Համոյի սաունա անունները, բայց շատերը օգտված կլինեն այդ անուններով սաունաների ծառայություններից: Անբարո աղջիկների հավաքատեղի, որոնք իրոնց ծառայություններն էին մատուցում 5000 դրամով առանց հաճախորդների տարիքային սահմանափակման: Վճարում էիր ընդամենը 5000 դրամ 1 ժամի համար, ընտրում քո ճաշակով աղջկան ու...
     Մտածում եմ, ինչո՞ վ կարող էր զբաղված լինել Մարտունու յոթերորդ դասարանի այն աշակերտը, որի հայրը նոր է վերադարձել խոպանից, որդու գրպանը 10000 դրամ փող դրել և ուղարկել դպրոց:
     Ոհմակից ևս մեկին առանձնացնելու հույսով, դիմում եմ ոստիկանության վերադասին, խրախուսեք, որ նրանք էլ օրինակ դառնան մնացածին:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
2
Չհավանել
0
5247 | 2 | 0
Facebook