Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՊԱՅՔԱՐ ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ԴԵՄ

23:28, չորեքշաբթի, 31 հոկտեմբերի, 2012 թ.
ՊԱՅՔԱՐ ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ԴԵՄ
     Պարզվում է մեր հանրապետությունում դեռ կան մարդիկ ովքեր թքած չունեն մերօրյա դառը իրականություն հանդիսացող մի շարք այլանդակությունների վրա: Ֆեյսբուք սոցցանցում գտնվող այս խումբը, ազգաինը պահող, պաշտպանող մարդիկ են, ովքեր պատրաստ են թև ու թիկունք լինել մեր հայրենիքին, հակադարձել թշնամու ցանկացած ոտնձգություն: Իրենց առաջ դրել են մի նպատակ, համախմբել հայությանն ու հայ ազգի բարեկամներին, միասին պայքարելու հակահայկական քարոզների, արշավների և այլ այլանդակությունների դեմ:
     Ցավալի է, երբ ինտերնետում որոնում ես Արմենիա և ականատեսն ես լինում մի ցավալի փաստի, ավելի շատ հանդիպում ես անտիարմենիա քան Արմենիա, ինչը մեղմ ասած խայտառակություն է: Ուստի կխնդրեմ բոլորին միանալ մեր այս հայրենանվեր գործին, լինել ակտիվ, քանի որ մեր պայքարի հիմնական դաշտը, կայքերում տեղ գտած հակահայկական նյութերի դեմ պայքարելն է: Մենք արդեն վերացրել ենք 350 հակահայկական վիդեո, Յութուբից վերացրել ենք ամենամեծ հակահայկական ալիքը, որն ուներ հինգ միլիոն դիտում, ադրբեջանական Ֆան Գրուպ խումբը, որն ուներ 40 հազար անդամ:Տասնյակ հակաթուրքական վիդեոներ ենք ստեղծել: Ֆեյսբուքի 40 անտիարմենիա խումբ ենք ջնջել: Ահռելի գործ ենք անում: Հիմա մեր խումբը մոտ 21 հազար անդամ ունի ու հաստատ շատանալու ենք:
     Հիմնադիր ղեկավար` Գոռ Գևորգյան:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
2
Չհավանել
0
4128 | 2 | 0
Facebook