Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Իմ պատկերացումները

Anyuta Atanesyan
Հեղինակ`
Anyuta Atanesyan
23:58, ուրբաթ, 28 փետրվարի, 2014 թ.

Ուզում եմ ձյուն գա, որպեսզի ծածկի բոլոր աշնանային տխուր մտորումները: Վերացնի անցանկալի հետքերը, հիշեցնի պարզության մասին: Մեր պատուհանի տակ կլինեն քո ոտնահետքերը: Ես կանցնեմ դրանց վրայով, որպեսզի դրանք անվերադարձ ջնջվեն: Ես էլ չեմ ուզում քո հետքերով գնամ: Ինձ համար նոր քարտեզ եմ գծել: : Այն տանում է դեպի երջանկություն: Այն երջանկությունը, որը խանութից չես կարող գնել:
     Եվս մեկ անգամ ուզում եմ վրձինն առնեմ ձեռքս և մի քանի խզբզանք նկարեմ կտավիդ վրա: Ուզում եմ անցած օրերդ սևով ջնջեմ, որ դու էլ ինձ նման նոր քարտեզդ ձեռքիդ վազես փողոցներով և գտնես հենց այդ նույն երջանկության ճանապարհը:
     Ես այսօր իսկապես նկարչի եմ նման: Իմ աչքերը փայլում են, երբ տեսնում եմ, որ ինչ-որ մեկը թեկուզ խաբված, բայց երջանիկ է: Այդ մի քանի րոպեներն էլ հերիք են, որ դու հասկանաս, որ այս կյանքում երջանիկ պահերը լինում են շատ կարճ, բայց քո սրտում մնում են հավիտյան:
     Քնելուց առաջ վերցրի վրձինս և իմ գունավոր երազները ներկեցի քո սպիտակով, և իմ սևով: Աչքերս փակեցի և փորձեցի սպիտակդ չնկատելով արագ վազել դեպի սևը:
     Երբ առավոտը բացվեց, պատուհանից այն կողմ մոխրագույն փոթորիկ էր, կարմիր արև և դեղին, սառը օդ: Պատուհանս էլ ներկված էր քո սպիտակով, իսկ տեղ-տեղ իմ սևն էր երևում:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
3957 | 0 | 0
Facebook