Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Դու և իմ վերադարձը

Anyuta Atanesyan
Հեղինակ`
Anyuta Atanesyan
10:36, երկուշաբթի, 25 նոյեմբերի, 2013 թ.

Կատարյալի մեջ փնտրում ենք թերություններ: Մենք մեզ համար հորինել ենք ինչ-որ սահմաններ, և չենք ուզում այդ սահմանները թեկուզ մեկ անգամ անցնել: Թող խենթություն լինի, թող ուրիշները մտածեն, թե անամոթ ենք, բայց մեկ անգամ եկեք երջանիկ լինենք:
     Եկեք չփակենք դռները ամուր մեր սիրո առջև: Եկեք չպահանջենք դիմացինից անկարելին, եթե կարող ենք այդ անկարելին ինքներս նվիրել նրանց: Եկեք չլռենք մեր զգացմունքների մասին: Եկեք թողնենք, որ ցուրտ քամին մտնի մեր ոսկորների մեջ, իսկ հետո թողնենք, որ ինչ-որ մեկը այդ սառնությունը տաքացնի: Եկեք գրկենք մեզ թանկ մարդկանց և դանդաղ շշնջանք, որ սիրում ենք: Եկեք մի անմոռաց համբույրով ժպիտ պարգևենք այն միակին, որին այդքան սիրում ենք:
     Թվում է, թե մի ամբողջ կյանք չեմ տեսնելու քեզ: Արդեն 100 անգամ պատկերացրել եմ մեր բաժանումը: Չես պատկերացնի, թե ինչքան շատ եմ քեզ կարոտելու: Այնքան, որ կարոտիս ծանրությունից մի օր բառերս կմահանան, որ մի օր խոսելու կարողությունս կկորցնեմ: Այլևս չեմ պատկերացնում, թե ինչպես եմ լինեու կողքիդ: Մեկ- մեկ մտածում եմ, թե չեմ էլ լինելու:
     Չեմ պատկերացնում, թե ինչպես է լինելու մեր առաջին հանդիպումը: Ինչպես եմ թաքցնելու արցունքներս ու հիմարիկ ժպիտս: Ինչպես եմ ինձ զսպելու, որ մի հիմար բան չխոսեմ, թեև դու հասկանում ես իմ բոլոր հիմարությունները:
     Ժամանկը չի խանգարում մարդկանց, որ սիրեն միմյանց: Ես սիրում եմ քեզ, որովհետև մենք բացառել ենք ներողությունները և որովհետևները: Որովհետև ամեն մի ժպիտիս համար քեզ եմ պարտական:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4247 | 0 | 0
Facebook